481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ուկրաինայի այսօրվա իշխանության քաղաքականությունը պետության փլուզման սպառնալիք է ներկայացնում, հայտնել է Շոյգուն
12:49
01 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինայի այսօրվա իշխանության անհեռատես գործողությունները երկրի փլուզման սպառնալիք են ներկայացնում, երեքշաբթի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Կիևի ղեկավարության խաղերը նեոնացիստների հետ և ռուսատյաց տրամադրությունների խրախուսումը կարող են ողբերգություն դառնալ ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև ամբողջ Եվրոպայի համար»,– ասել է նա ՀՇԿ ռազմական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա, առավել բարդ իրավիճակ է այժմ Ուկրաինայի արևելյան և հարավային շրջաններում, որտեղ «ազգայնականները ձգտում են ճնշել ռուսալեզու բնակչության ելույթները, այդ թվում` բռնություն կիրառելով»։

«Ղրիմի ժողովուրդն այդ իրավիճակում հարց դրել է կոշտ և անզիջում։ Հանրաքվեին, որին մասնակցեց քաղաքացիների 83 տոկոսը, Ռուսաստանին միանալուն կողմ քվեարկեց ավելի քան 97 տոկոսը»,– հիշեցրել է Շոյգուն։

Նա հայտարարել է, որ հանրաքվեն անցել է ժողովրդական ընթացակարգերին և միջազգային–իրավական նորմերին համապատասխան, ինչը հաստատել են նաև միջազգային դիտորդները։

«Ոչ ոք չի հերքում հանրաքվեի արդյունքները և ներկայացվածության մակարդակը, բայց Ղրիմի բնակիչների կամարտահայտման արդյունքները պարզապես չեն ճանաչում։ Որոշ ուժերի կարծիքով, այն, որ Ղրիմը քվեարկել է Ուկրաինայի կազմից դուրս գալու օգտին, անօրինական է, թեև պակաս քան 10 տարի առաջ ՄԱԿ–ի դատարանը Կոսովոյի իրավիճակը ճանաչել է որպես միջազգային իրավունքին հակասող։ Այդտեղ երկակի ստանդարտներ ենք տեսնում»,– ասել է ռուս նախարարը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: