482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
«Պրավի սեկտորի» արմատականները լքել են Կիևի կենտրոնում գտնվող հյուրանոցը. ՆԳՆ
10:29
01 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Պրավի սեկտոր» արմատական շարժման ակտիվիստները լքել են Կիևի կենտրոնում գտնվող «Դնեպր» հյուրանոցը, նրանց քաղաքից դուրս են տարել ավտոբուսներով, Facebook–ի իր էջում նշել է Արսեն Ավակովը, ում վրա Ուկրաինայի խորհրդարանը ժամանակավորապես ներքին գործերի նախարարի պարտավորություններն է դրել։

Ուկրաինայի ՆԳՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ ոստիկանությունը շրջապատել էր «Դնեպր» հյուրանոցը, քանի որ այնտեղ, ականտեսների վկայություններով, մի քանի տասնյակ զինված մարդիկ են եղել։ ԶԼՄ–ների տվյալներով, հյուրանոցում «Պրավի սեկտորի» կենտրոնակայանն է։

««Պրավի սեկտորը» «Դնեպրից» առանց զենքի է դուրս եկել։ Նստել են ավտոբուսներ։ ՈՒԱԽ աշխատակիցների հետ մեկնել են քաղաքից դուրս գտնվող ճամբարներից մեկը։ ՆԳՆ փորձագետները սկսել են դատարկված շենքի զննությունը»,– գրել է Ավակովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Մայդանում նախորդ գիշեր վիրավորվել են ինքնապաշտպանության երկու ներկայացուցիչներ և մեկ քաղաքացի։ Վիրավորների թվում են Կիևի քաղաքապետարանի ղեկավարի տեղակալ Բոգդան Դուբասը։ ԶԼՄ–ների հաղորդմամբ, կրակողն «Պրավի սեկտորի» ակտիվիստ էր, որը ցանկանում էր Մայդան անցկացնել ոգելից խմիչքներով փաթեթը։ Միջադեպից հետո կրակողը թաքնվել է մոտակա ռեստորանում։ Որոշ ժամանակ անց հրաձգություն կազմակերպած տղամարդը ձերբակալվել է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։