478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+31
Եղանակը Երևանում
Հայ
Ղրիմի վերաբերյալ ՄԱԿ ԳՎ բանաձևի հարցում Հայաստանի դիրքորոշումն այլընտրանք չուներ. քաղաքագետ
13:07
31 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ղրիմի վերաբերյալ ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի բանաձևի հարցում Հայաստանի դիրքորոշումն իրական այլընտրանք չուներ, հայտարարել է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։

Մարտի 27–ին Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ—Ի ԳՎ–ի բանաձևին, որում Ղրիմում վերջերս անցկացված հանրաքվեն համարվել է օրինական ուժ չունեցող։

«Իր դիրքորոշմամբ Հայաստանը, լինելով Ռուսաստանի ռազմա–ռազմավարական գործընկերը, կարող է Մոսկվայի կողմից քաղաքական աջակցության ավելացման հույս ունենալ։ Իսկ ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա կարծում եմ, որ նա կարող է հասկանալ և ներել Հայաստանին», – ասել է Մինասյանը երկուշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում։

Քաղաքագետի կարծիքով` պաշտոնական Երևանը ճիշտ է վարվել` դեմ քվեարկելով բանաձևին, քանի որ փաստաթղթի որոշ դրույթներ անընդունելի են Հայաստանի համար, մասնավորապես թեզն այն մասին, որ Ղրիմի հանրաքվեն պետք է համաձայնեցված լիներ Ուկրաինայի իշխանությունների հետ։ Այս կապակցությամբ քաղաքագետը զուգահեռներ անցկացրել 1991 թ.–ին Լեռնային Ղարաբաղում կայացած հանրաքվեի հետ։

1991 թ.–ի դեկտեմբերի 10–ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե տեղի ունեցավ, որի ժամանակ ընտրողների 99–89 տոկոսը կողմ քվեարկեց Ադրբեջանից ամբողջական անկախությանը։
Այս համատեքստում փորձագետը պատահական չի համարում, որ Հայաստանը չի օգտագործել քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու կամ ձեռնպահ մնալու հնարավորությունը, քանի որ հակառակ դեպքում նա խոցելի կդառնար Լեռնային Ղարաբաղի բնակիչների ինքնորոշման իրավունքի հարցում։

Միաժամանակ Մինասյանը գոհունակությամբ նշել է, որ Ղրիմի վերաբերյալ ՄԱԿ–ի ԳՎ–ի բանաձևին դեմ Հայաստանի քվեարկությունը դարձավ այն հազվադեպ դեպքերից մեկը, երբ հայկական ընդդիմադիր ուժերն աջակցեցին հանրապետության ղեկավարությանը։

Մարտի 19–ին կայացած հեռախոսազրույցում Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ուկրաինական ճգնաժամի և դրանից դուրս գալու ուղիներին վերաբերող հարցեր: Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: