478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Մերձդնեստրի խնդրին նվիրված 5+2 ձևաչափով խորհրդատվություններ կանցկացվեն առաջիկա օրերին. ՌԴ ԱԳՆ
12:49
31 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մերձդնեստրի խնդրին նվիրված 5+2 ձևաչափով հերթական խորհրդատվությունները տեղի կունենան առաջիկա 10–12 օրերին, Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Մասնավորապես, բանակցությունների ընթացքում արտգործնախարարները քննարկել են Մերձդնեստրում տիրող իրավիճակը։ «Մենք մտահոգություն ենք հայտնել այժմ ձեռնարկվող քայլերի, մասնավորապես` Ուկրաինայի ներկա ղեկավարության քայլերի, տեղաշարժման ազատության կապակցությամբ, ինչպես նաև Մերձդնեստրի արտաքին տնտեսական գործունեության, տարանցման իրավունքների իրականացման կապակցությամբ, որոնք ամրագրվել են ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններում», – ասել է նախարարը։

Լավրովի խոսքերով` բանակցությունների ընթացքում ռուսական կողմը զգացել է, որ «ամերիկացի գործընկերներն ըմբռնումով են վերաբերվում այդ մտահոգություններին»։

«10–12 օրից տեղի կունենան 5+2 ձևաչափով հերթական խորհրդատվությունները, որոնց ժամանակ Ռուսաստանն ու Ուկրաինան հանդես են գալիս որպես երաշխավոր, ԵԱՀԿ–ն` որպես միջնորդ, Մերձդնեստրն ու Քիշնևը` որպես հակամարտող կողմեր, ԱՄՆ–ն և ԵՄ–ն` որպես դիտորդ։ Մենք կոչ ենք արել մեր ամերիկացի գործընկերներին գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի 5+2 ձևաչափի շրջանակներում տարվող այս գործընթացն արդյունավետ լինի և այս բավականին պատասխանատու փուլում ապահովի համապարփակ մոտեցում ներկա իրավիճակի բոլոր կողմերի նկատմամբ, որպեսզի հնարավոր լինի փնտրել քաղաքական կարգավորում կոնկրետ կառուցողական քայլերի միջոցով։ Եվ այս ամենի արդյունքում հնարավոր լինի հասնել մեզ բոլորիս հուզող խնդրի լուծմանը` ապահովել Մերձդնեստրի հատուկ կարգավիճակը` որպես միասնական, ինքնիշխան և չեզոք ժողովուրդ», – ասել է Լավրովը։

Կիրակի Փարիզում տեղի է ունեցել Լավրովի և Քերիի հանդիպումը։ Հանդիպման նախօրեին Քերին բանակցել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ։ Լավրովի և Ֆաբիուսի հանդիպումը նախատեսված է երկուշաբթի առավոտյան։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: