480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի վարչապետը հայտարարել է շրջանային և տեղական ընտրություններում իր կուսակցության հաղթանակի մասին
11:40
31 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը, ով գլխավորում է Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ), հայտարարել է կուսակցության հաղթանակի մասին շրջանային և տեղական ընտրությունների արդյունքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Hurriet հրատարակությանը։

«Դուք աջակցեցիք ձեր վարչապետին, ես անսահման շնորհակալ եմ», – հայտարարել է Թուրքիայի վարչապետը` ելույթ ունենալով կուսակցության կողմնակիցների առջև, ովքեր հավաքվել էին Անկարայում գտնվող կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ։ «77 մլն մարդ պետք է իմանա, որ այսօր նոր Թուրքիա է ծնվել։ Սա հարսանեկան օր է նոր Թուրքիայի համար», – ավելացրել է վարչապետը։

Թուրքիայում կիրակի ավարտվել են շրջանային և տեղական ընտրությունները։ Երկրի քաղաքացիներն առաջիկա հինգ տարվա համար ընտրում էին գավառապետեր, քաղաքապետեր, գավառների խորհրդարանների, պետական խորհուրդների անդամներ,  մարզպետեր, գյուղական և համայնքային ավագանիներ և գյուղխորհուրդների անդամներ։ Թուրքիայում ձայնի իրավունք ունի ավելի քան 52 մլն մարդ։ Երկրում ընդհանուր առմամբ գործում էր 1947,3 հազար ընտրատարածք։ Ընտրությունների ժամանակ անվտանգությունն ապահովում էր մոտ 40 հազար ոստիկան։ Իրենց թեկնածուներին առաջադրել էին 26 քաղաքական կուսակցություններ։ 

Քվեաթերթիկների 78 տոկոսի մշակումից հետո ԱԶԿ–ն առաջատարի դիրքում է` հավաքելով ձայների 43,18 տոկոսը։ Նրան հետևում է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը` 25,89 տոկոս։ Երրորդ տեղը զբաղեցնում է Ազգային գործողություն կուսակցությունը, որին դեռևս հաջողվել է հավաքել ընտրողների ձայների 18,01 տոկոսը։ Գլխավոր ցանկը եզրափակում է քրդամետ Խաղաղության և ժողովրդավարության կուսակցությունը ձայների 4,74 տոկոսով։ Ձայների հաշվարկը շարունակվում է։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։