486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Ղրիմի նոր սահմանադրությունը տեղի խորհրդարանը, ամենայն հավանականությամբ, կընդունի մինչև ապրիլի 10–ը. Պետխորհուրդ
10:50
31 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ղրիմի նոր սահմանադրությունը, համաձայն որի` շրջանի ղեկավարն ընտրվում է պատգամավորների կողմից, իսկ պետական խորհուրդն ընդունում է կադրային որոշումները, կարող է ընդունվել հանրապետության խորհրդարանի կողմից մինչև ապրիլի 10–ը, ասել է Ղրիմի սահմանադրական հանձնաժողովի ղեկավար, պետական խորհրդի առաջին փոխխոսնակ Գրիգորի Իոֆեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Կարծում եմ, որ կընդունենք Ղրիմի խորհրդարանի հատուկ նստաշրջան անցկացնելու առաջարկը և այդ նստաշրջանի ընթացքում, կարծում եմ, կընդունենք Սահմանադրությունը մինչև ապրիլի 10–ը։ Եվ արդեն կարող ենք ամբողջությամբ մեզ զգալ ՌԴ սուբյեկտի կարգավիճակում», – ասել է Պետական խորհրդի առաջին փոխխոսնակը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում, որը տպագրվել է  երկուշաբթի։

Նա նաև նշել է, որ Սահմանադրության ընդունման հանրաքվեի անցկացման մասին խոսք չկա։ Նրա կարծիքով` «բավարար է, որ փաստաթուղթը քննարկվի փորձագիտական հանրության կողմից»։

Ղրիմում մարտի 16–ին ինքնավարության կարգավիճակը որոշելու համար  հանրաքվե էր կազմակերպվել։ Պաշտոնական տվյալներով, ընտրողների ավելի քան 96 տոկոսը կողմ է քվեարկել Ղրիմը Ռուսաստանի կազմում ընդգրկելուն։ Ռուսաստանի նախագահը մարտի 21–ին օրենք է ստորագրել Ռուսաստանի Դաշնությունում երկու նոր սուբյեկտների` Ղրիմի Հանրապետության և դաշնային նշանակության Սևաստոպոլ քաղաքի ձևավորման պայմանագրի վավերացման մասին։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: