484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
Նորվեգիայի նախկին վարչապետ Սթոլթենբերգը հոկտեմբերի 1–ից կստանձնի ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնը
19:56
28 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՆԱՏՕ–ն հաստատել է դաշինքի որոշումը, համաձայն որի` կազմակերպության նոր գլխավոր քարտուղար է նշանակվում Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Սթոլթենբերգը, նա պաշտոնը կստանձնի 2014 թ.–ի հոկտեմբերի 1–ից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով դաշինքի հայտարարությանը։

«Այսօր ցերեկը ՆԱՏՕ–ի խորհուրդը որոշել է Յենս Սթոլթենբերգին նշանակել ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար և Հյուսիսատլանտյան խորհրդի նախագահ` որպես Ադերս Ֆոգ Ռասմուսենի իրավահաջորդ։ Սթոլթենբերգը պաշտոնը կստանձնի 2014 թ.–ի հոկտեմբերի 1–ից», – նշվում է փաստաթղթում։

Ինչպես Twitter–ում տեղեկացրել է ՆԱՏՕ–ի մամուլի քարտուղարի տեղակալ Կարմեն Ռոմերոն, ՆԱՏՕ–ի երկրների դեսպանները այս որոշումն ընդունել են ուրբաթ միաձայն։

Ռասմուսենն արդեն շնորհավորել է դաշինքի ապագա ղեկավարին Twitter–ի միջոցով։ «Շնորհավորում եմ Յենս Սթոլթենբերգին հոկտեմբերի 1–ից ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում` որպես իմ իրավահաջորդ նշանակվելու կապակցությամբ։ Երկար տարիներ ճանաչում եմ Սթոլթենբերգին և վստահ եմ, որ նա ճիշտ մարդ է ՆԱՏՕ–ի ուժի և հաջողությունների ամրապնդման համար Մեծ Բրիտանիայում կայացած գագաթնաժողովից հետո», – հայտարարել է Ռասմուսենը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։