478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը հստակ դիրքորոշում ունի արտաքին քաղաքականության մեջ. փորձագետ
18:51
28 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը բավականին սկզբունքային երկիր է, և իր անկախության բոլոր տարիների ընթացքում, ի տարբերություն որոշ հարևանների, իր արտաքին քաղաքականության և ինտեգրացիոն գործընթացների հարցում ունեցել է հստակ դիրքորոշում, ուրբաթ ասել է Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

«Հայաստանը միշտ ձգտել է համատեղել իր բոլոր գործընկերների, կոլեգաների և բոլոր այն արտաքին դերակատարների շահերն ու դիրքորոշումները, որոնք գործում էին և շահեր ունեին հետխորհրդային տարածքում և Հարավային Կովկասում։ Ձգտում էր համատեղել, այլ ոչ թե խաղալ իրենց հակասությունների վրա», – ասել է Մինասյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած «Եվրասիական ընտրություն 2014» թեմայով Մոսկվա–Երևան–Քիշնև–Թբիլիսի տեսակամուրջի ընթացքում։

Նա նաև նշել է, որ Հայաստանի մասնակցությունը հետխորհրդային տարածքում տեղի ունեցող ցանկացած ինտեգրացիոն գործընթացներում պայմանավորված է առաջնահերթություններով ինչպես ազգային անվտանգության ոլորտում, այնպես էլ հետագա տնտեսական, սոցիալական աճի հարցում։

Նրա խոսքով` Հայաստանը հետխորհրդային տարածքի արևմտյան մասի այն սակավաթիվ երկրներից է, որն ամբողջովին վերահսկողություն է ապահովել իր տարածքի նկատմամբ և, չունենալով լուրջ բնական և այլ ռեսուրսներ, սոցիալ–տնտեսական զարգացման ընդունելի մակարդակ է ապահովում։

«Միաժամանակ Հայաստանն ավանդաբար շատ լավ հարաբերություններ է ունեցել այսպես կոչված գերտերությունների` արտաքին դերակատարների շրջանում բոլոր գործընկերների հետ», – նշել է քաղաքագետը։ Այս համատեքստում նա ավելացրել է, որ Երևանի համար հատկապես ռազմաքաղաքական ոլորտում միշտ առաջնահերթ են եղել Ռուսաստանի հետ հարաբերությունները, որը գլխավոր դրոշակակիրն է եվրասիական և հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն գործընթացներում։

Հայաստանի` Մաքսային միություն մտնելու որոշումն ու եվրասիական ինտեգրացիոն գործընթացում որպես հիմնադիր երկիր մասնակցելու պատրաստակամությունը, ըստ Մինասյանի, տրամաբանական են և հիմնվում են անվտանգության և տնտեսական զարգացման հեռանկարների վրա։

«Միաժամանակ Հայաստանը հնարավորին չափ շարունակելու է իր հարաբերությունների դինամիկան մնացած երկրների` եվրոպական երկրների, ԱՄՆ–ի, բավականին անհանգիստ մերձարևելյան տարածաշրջանի հարևանների հետ, քանի որ այնտեղ խոշոր հայկական սփյուռք կա, և այդ պետությունների հետ նա ձգտում է չգնալ առճակատման», – ասել է Մինասյանը։

Սակայն, քաղաքագետի խոսքով, Հայաստանի ամենակարևոր ընտրությունը, որն անում է վերջին երկու տասնամյակում և հաստատել է ՄՄ մտնելու իր որոշմամբ, այն իրավիճակի թույլ չտալն է, որի դեպքում երկիրը կարող է դիմակայությունների որոշակի դաշտ դառնալ տարբեր ինտեգրացիոն գործընթացների միջև։

«Այս հարցում Հայաստանը կարող էր բավականին լավ օրինակ լինել», – ասել է քաղաքագետը։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ–ի հետ Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը (DCFTA)։

ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը հաստատվել է 2013 թ.–ի դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայացած Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։ ՀՀ կառավարությունը փետրվարի 3–ին հրապարակել է ՄՄ–ին միանալու «ճանապարհային քարտեզը» հայերեն լեզվով։ Փաստաթուղթը, որը կոչվում է «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույց», բաղկացած է 249 էջից և ներառում է 262 միջոցառում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: