486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՄՄ–ին անդամակցելն ու հետագա եվրասիական ինտեգրումը կավելացնեն Հայաստանի տնտեսական հնարավորությունները. պատգամավոր
18:01
28 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը և հետագա տնտեսական ինտեգրումը եվրասիական տարածքում թույլ կտան, որ Հայաստանն աշխատի տնտեսական առումով հսկայական տարածքում` ընդլայնելով սեփական ավանդական քաղաքական կապերը, կարծում է ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը։

«Հայաստանն այս փուլում, իսկապես, հենց այն պետությունն է, որը քաղաքակրթական հարցում իրեն համարում է եվրասիական տարածքում և քաղաքական տեսակետից զարգացնում է ժողովրդավարական միտումներ և ժողովրդավարական ինստիտուտներ», – ասել է Շահգելդյանը ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած «Եվրասիական ընտրություն 2014» թեմայով Մոսկվա–Երևան–Քիշնև–Թբիլիսի տեսակամուրջի ընթացքում։

Պատգամավորն ընդգծել է, որ եվրասիական ինտեգրման հետ մեկտեղ ԵՄ–ի հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված է իրավական ինստիտուտների, տնտեսական մոտեցումների բարեփոխմանը, ավելի կայուն քաղաքական ինստիտուտների ձևավորմանը, ինչը շատ կարևոր է ավելի մրցունակ քաղաքական կառույցների ստեղծման տեսակետից։

«Այս իրավիճակում, իհարկե, եվրասիական ինտեգրումն ու մեր եվրասիական գործընկերների հետ կապերի զարգացումը շատ կարևոր է։ Հետագայում հենց այս ռազմավարական ուղին է զարգանալու։ Մեր արևմտյան գործընկերների հետ պայմանավորվածություններ կան, որոնք վերաբերում են տարբեր ուղղություններին` հատկապես արդեն նշված ոլորտներում իրականացվող բարեփոխումներին», – ասել է Շահգելդյանը։

Նա նաև ավելացրել է, որ Հայաստանի կյանքում կարևոր բաղկացուցիչ է սփյուռքը։ Հայկական սփյուռքի մեծ մասը, նրա խոսքերով, բնակվում է եվրասիական տարածքում` Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում, Մերձավոր Արևելքում։ «Մոտ մեկ միլիոն մարդ բնակվում է Արևմտյան Եվրոպայում, նրանց մեծ մասը Ֆրանսիայում է, և մոտ մեկ միլիոնը ԱՄՆ–ում է։ Այս տեսակետից Հայաստանը, որը ձգտում է ավելի սերտ կապեր հաստատել սփյուռքի հետ, հավասարակշռված քաղաքականություն է իրականացնում», – ասել է պատգամավորը։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ–ի հետ Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը (DCFTA)։

ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը հաստատվել է 2013 թ.–ի դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայացած Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։ ՀՀ կառավարությունը փետրվարի 3–ին հրապարակել է ՄՄ–ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը» հայերեն լեզվով։ Փաստաթուղթը, որը կոչվում է «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույց», բաղկացած է 249 էջից և ներառում է 262 միջոցառում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։