477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի հետ ինտեգրումը Հայաստանի համար քաղաքակրթական նշանակություն ունի. պատգամավոր
17:06
28 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի հետ ինտեգրումը Հայաստանի համար քաղաքակրթական, մշակութային և հումանիտար նշանակություն ունի, կարծում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը։

Նրա խոսքով` սրանք այն արժեքներն են, որոնք Հայաստանը` որպես աշխարհում քրիստոնեություն ընդունած առաջին երկիր, անհրաժեշտ է համարում պաշտպանել, այդ թվում նաև ժողովրդավարական արժեքները։

«Մենք կարծում ենք, որ ժողովրդավարությունը պետք է զարգանա, և այն երկակի չափանիշները, որոնք, ցավոք, վերջերս ավելի հաճախ են դրսևորվում, պետք է որևէ տեղ կանխվեն», – ասաց Բաբուխանյանը ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած «Եվրասիական ընտրություն 2014» թեմայով Մոսկվա–Երևան–Քիշնև–Թբիլիսի տեսակամուրջի ընթացքում։

Պատգամավորը նշեց, որ Հայաստանը միշտ փորձել է բարեկամական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի Դաշնության` իր գլխավոր դաշնակցի և Արևմուտքի` Եվրոպական դաշնակցի հետ, ինչպես նաև ԱՄՆ–ի հետ, որի հետ Երևանը շարունակում է զարգացնել համագործակցությունը։

«Մենք կարծում ենք, որ Եվրասիական միությունը երկրների, տնտեսությունների բավականին իրատեսական տնտեսական միավորում է, որը մեր տնտեսություններին հնարավորություն կտա դուրս գալ ինտեգրման և զարգացման ավելի բարձր մակարդակ։ Մենք նաև կարծում ենք, որ հենց այս հարցում լուծում ենք նաև քաղաքակրթական ինտեգրացիոն հարցերը», – ասաց պատգամավորը։

Նա ավելացրեց, որ Խորհրդային Միության փլուզումից հետո միաբևեռ դարձած ժամանակակից աշխարհը վերածվել է բազմաբևեռ աշխարհի, այդ պատճառով Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի, որոնք համաչափ են աշխարհի փոփոխություններին։

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ Վալերի Շնյակին իր հերթին հիշեցրեց, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը կստորագրվի այս տարվա մայիսին և ուժի մեջ կմտնի 2015 թ.–ի հունվարի 1–ից։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: