486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-6
Եղանակը Երևանում
Հայ
«Աջ հատվածը» մտքափոխվել է ուկրաինական խորհրդարանի շենքը գրոհելու հարցում
14:02
28 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Աջ հատվածի» մի քանի տասնյակ արմատականներ մնում են Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի գլխավոր մուտքի մոտ, նրանք ժողովրդական պատգամավորներին շենք են թողնում անցագրերով և ասում են, որ հրաժարվել են խորհրդարանի շենքը գրոհելու գաղափարից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։

Արմատականները նաև շենքի ողջ երկայնքով են։ «Աջ հատված» կիևյան կազմակերպության ղեկավար Իգոր Մազուրը լրագրողներին հայտնել է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի գրոհն ուրբաթ չի լինի, նույնիսկ եթե պատգամավորները չքվեարկեն Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականի օգտին։

Բացի «Աջ հատվածի» կողմնակիցներից, խորհրդարանի առջև հրապարակում է նաև Ուկրաինայի նախագահի վարչակազմի ժամանակավոր ղեկավար Սերգեյ Պաշինսկին և ժողովրդական պատգամավոր Օլեգ Լյաշկոն, ով հավաստիացնում է արմատականներին, որ ուկրաինական խորհրդարանն այսօր «ճիշտ որոշումներ» կընդունի։
 
Հինգշաբթի երեկոյան խորհրդարանի շենքի առջև հավաքված «Աջ հատված» արմատական շարժման մոտ 250 ներկայացուցիչներ սպառնացել են գրոհել Ուկրաինայի Գերագույն ռադան։ Նրանք պահանջել են «տրիբունալի ենթարկել Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովին», ում արմատականները կասկածում են իրենց համախոհ Ալեքսանդր Մուզիչկոյի (Սաշա Բելի) սպանությունը պատվիրելու մեջ։

Ավելի ուշ «Բատկիվշչինա» կուսակցության աղբյուրը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ ուկրաինացի ուժայիններն ուրբաթ գիշերը քննարկել են «Աջ հատված» արմատական շարժումն արգելելու հավանականությունը Գերագույն ռադայի շուրջ իրադարձությունների վերաբերյալ հրատապ օպերատիվ խորհրդատվության ժամանակ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: