486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ–ն դատապարտում է Քեսաբի խաղաղ բնակիչների վրա իրականացվող հարձակումները. Հրիստեա
19:53
27 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Եվրամիությունը դատապարտում է Քեսաբի խաղաղ բնակիչների, այդ թվում նաև հայկական բնակչության վրա իրականացվող հարձակումները, հայտարարել է ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան։

«Մեզ հետ կապվել են ԱԳՆ–ից (Հայաստանի), և մենք արդեն փոխանցել եք այդ ուղերձը Բրյուսել։ Կհետևենք, թե ինչպես այնտեղ կարձագանքեն հարցին։ Սակայն Եվրամիության սկզբունքային դիրքորոշումն այն է, որ խաղաղ բնակիչների վրա իրականացվող հարձակումներն անթույլատրելի են, և մենք դատապարտում ենք դա», – ասել է Հրիստեան հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։
Արդեն մի քանի օր Քեսաբում ողբերգական իրադարձություններ են տեղի ունենում։ Թուրքական կողմը, խախտելով միջազգային օրենքներն ու պարտավորությունները, կրակ է բացել հայկական գյուղերի և համայնքների ուղղությամբ, այնուհետև ճանապարհ է բացել ապստամբների համար այդ հայաբնակ տարածքը գրավելու նպատակով։

Քեսաբը գտնվում է Սիրիայի և Թուրքիայի սահմանին, այնտեղ բնակվում են հազարավոր հայեր, կան հայկական բնակավայրեր, համայնքային և կուսակցական հաստատություններ, դպրոցներ և հիվանդանոցներ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։