480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը կարդարացներ Սնոուդենին. ԶԼՄ
14:35
27 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը կարդարացներ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենին, եթե նա վերադառնար ԱՄՆ և կանգներ դատարանի առջև, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Washington Post թերթին։

«Եթե նրան մեղավոր ճանաչեին և դատապարտեին մահապատժի, ես, իհարկե, արդարացման միջնորդություն կուղղեի», – ասել է Քարտերը։ Քարտերը միաժամանակ հստակեցրել է, որ չունի բավարար տեղեկություն, որ դատի այն վնասի մասին, որ հասցրել է Սնոուդենն ԱՄՆ–ի ազգային անվտանգությանը։ 

Այն հարցին, կարդարացներ, արդյո՞ք, Քարտերը Սնոուդենին հիմա, ԱՄՆ նախկին ղեկավարը պատասխանել է. «Ոչ, քանի որ դուք չեք կարող արդարացնել մեկին, ով դատապարտված չի եղել»։ Ավելի վաղ Քարտերը հայտարարել էր, որ կարևոր շփումների համար օգտագործում է սովորական փոստը, քանի որ զգուշանում է, որ Ազգային անվտանգության գործակալությունը կարող է հետևել նրա նամակագրությանն էլեկտրոնային փոստում։

Սնոուդենը 2013 թվականի հունիսին Washington Post և Guardian թերթերին ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններին հետևելու ծրագրերի մասին գաղտնի նյութեր է փոխանցել։ ԱԱԳ–ի տվյալներով, լրագրողների ձեռքի տակ կարող էր հայտնվել մինչև 200 հազար գաղտնի փաստաթուղթ։ Դրանց փոխանցումից հետո Սնոուդենը մեկնել է Հոնկոնգ, իսկ նախորդ տարվա հունիսի 23–ից գտնվել է «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում։ 2013 թվականի օգոստոսին մեկ տարով Ռուսաստանում ժամանակավոր ապաստարանի իրավունք է ստացել։

Տեղեկության բացահայտումն ԱՄՆ–ում մեծածավալ քաղաքական բանավեճի առիթ է դարձել։ Մասնավորապես, Սնոուդենի խոսքով, ամերիկյան հատուկ ծառայությունները ողջ աշխարհով հարյուր միլիոնավոր զանգերի մասին տվյալներ են հավաքել, գաղտնալսել են օտարերկրացի առաջնորդների հեռախոսները, ինչպես նաև «փախցրել» և վերլուծել են էլեկտրոնային փոստը և սոցիալական ցանցերի հաղորդագրությունները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: