482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Մոլդովան չի միացել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին. Մոլդովայի ԱԳՆ ղեկավար
10:48
27 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մոլդովան չի միացել Եվրամիության` Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցներին, չորեքշաբթի հայտնել է Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նատալիա Գերմանը երկրի տեղական հեռուստաալիքներից մեկին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մոլդովան չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Մեր երկիրը կողմ է ԵՄ–ի` միայն մի շարք ուկրաինացի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներին»,– ասել է Գերմանը։

Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կասկածողներին խորհուրդ է տվել ծանոթանալ ԵՄ պաշտոնական ամսագրի վերջին թողարկմանը, որտեղ այդ մասին տեղեկություն կա։

Ավելի վաղ մոլդովական ԱԳՆ–ն նշել էր, որ մոլդովական մի շարք ԶԼՄ–ներում հայտնված հրապարակումներն այն մասին, թե Ռուսաստանի նախագահի Մերձդնեստրի մասով հատուկ ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինին, նրա երկու օգնականներին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության խորհրդի և Պետդումայի ղեկավարներին կարող են արգելել մուտք գործել Մոլդովա` Ռուսաստանին Ղրիմի միացման որոշման պատճառով, ապատեղեկատվություն է։

Ուկրաինայում փետրվարի 22–ին պետական հեղաշրջման հատկանիշներով իշխանափոխություն է կատարվել։ Գերագույն ռադան պաշտոնանկ է արել Վիկտոր Յանուկովիչին, փոխել է Սահմանադրությունը և ընտրություններ է նշանակել մայիսի 25–ին։ Ղրիմում մարտի 16–ին ինքնավարության կարգավիճակը որոշելու համար  հանրաքվե էր կազմակերպվել։ Պաշտոնական տվյալներով, ընտրողների ավելի քան 96 տոկոսը կողմ է քվեարկել Ղրիմը Ռուսաստանի կազմում ընդգրկելուն։ Ռուսաստանի նախագահը մարտի 21–ին օրենք է ստորագրել Ռուսաստանի Դաշնությունում երկու նոր սուբյեկտների` Ղրիմի Հանրապետության և դաշնային նշանակության Սևաստոպոլ քաղաքի ձևավորման պայմանագրի վավերացման մասին։

Ռուսաստանի ԱԳՆ–ում հայտարարում էին, որ Ղրիմի բնակիչները ժողովրդավարական ուղիով միջազգային իրավունքին և ՄԱԿ–ի կանոնադրությանը համապատասխան քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորվելու օգտին, որն էլ հարգում և ճանաչում է այդ ընտրությունը, և դա իրականություն է, որի հետ անհրաժեշտ է հաշտվել։

ՌԴ–ի և Ղրիմի վերամիավորումն Արևմուտքը չի ընդունում։ Այդ կապակցությամբ ԱՄՆ–ն, ԵՄ–ն և գործընկեր–երկրները պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի որոշ ներկայացուցիչների համար։ ԵՄ–ն Ռուսաստանի տնտեսության դեմ քայլեր չի ձեռնարկում, քանի որ դրանք կարող են հարվածել Եվրոպայի բնակչությանը։ Եվրախորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպոյն ավելի վաղ հստակ պատասխան չի տվել, թե կարելի է արդյո՞ք Ռուսաստանը համարել Եվրամիության ռազմավարական գործընկեր։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։