487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ղրիմի ՆԳՆ–ն նախազգուշացնում է, որ ռուսական օրենքները խախտողների համար խիստ պատիժներ են նախատեսված
20:00
26 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ղրիմի ՆԳՆ–ն նախազգուշացնում է իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ ՌԴ օրենսդրությամբ նախատեսված խիստ պատիժների մասին, չորեքշաբթի հայտնում է գերատեսչությունը։ Ղրիմի հանրապետության` Ուկրաինայի հետ սահմանակից շրջաններում ռուսական ոստիկանության և Ղրիմի Հանրապետության մասով ՌԴ ՆԳՆ աշխատողները համատեղ աշխատանքներ են իրականացնում ծայրահեղական տրամադրված անձանց բացահայտելու և նրանց սադրիչ գործողությունները կանխարգելելու ուղղությամբ։

«Ուշադրություն ենք դարձնում, որ Ղրիմի հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության իրավական դաշտում է։ Իրավապահ մարմինների աշխատողների նկատմամբ հանցագործությունների և իրավախախտումների համար նախատեսվում է քրեական և վարչական պատասխանատվություն»,– ասվում է հաղորդագրությունում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ղրիմի ՆԳՆ–ն հիշեցնում է, որ ՌԴ ՔՕ–ն քրեական պատասխանատվություն է նախատեսում իրավապահ մարմնի աշխատակցի կյանքի ոտնձգության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության կիրառման և վիրավորելու համար։ «Նշված հանցագործությունների կատարումը բավականին կոշտ պատիժ է նախատեսում»,– նշում է գերատեսչությունը։

Ուկրաինայում փետրվարի 22–ին պետական հեղաշրջման հատկանիշներով իշխանափոխություն է կատարվել։ Գերագույն ռադան պաշտոնանկ է արել Վիկտոր Յանուկովիչին, փոխել է Սահմանադրությունը և ընտրություններ է նշանակել մայիսի 25–ին։ Ռադան փետրվարի 27–ին հաստատել է, այսպես կոչված, ժողովրդական վստահության կառավարության կազմը։ Յանուկովիչը հայտարարել է, որ ստիպված է եղել հեռանալ Ուկրաինայից ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի պատճառով և մնում է օրինական ճանապարհով ընտրված նախագահը։ Մոսկվան կարծում է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշումների լեգիտիմությունը կասկածներ է հարուցում։

Ղրիմում մարտի 16–ին ինքնավարության կարգավիճակը որոշելու համար  հանրաքվե էր կազմակերպվել։ Պաշտոնական տվյալներով, ընտրողների ավելի քան 96 տոկոսը կողմ է քվեարկել Ղրիմը Ռուսաստանի կազմում ընդգրկելուն։ Ռուսաստանի նախագահը մարտի 21–ին օրենք է ստորագրել Ռուսաստանի Դաշնությունում երկու նոր սուբյեկտների` Ղրիմի Հանրապետության և դաշնային նշանակության Սևաստոպոլ քաղաքի ձևավորման պայմանագրի վավերացման մասին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։