478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+22
Եղանակը Երևանում
Հայ
Փորձագետ. «ԱՄՆ–ի համար կարևոր չեն ո՛չ Հայաստանը, ո՛չ Ղարաբաղը, ո՛չ Սիրիան, ո՛չ էլ Լիբանանը»
15:34
26 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Գերտերությունների, մասնավորապես, ԱՄՆ–ի քաղաքականությունը պայմանավորված չէ միջազգային իրավունքի սկզբունքներով, հայտարարեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի նախկին գլխավոր խորհրդական, Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը։

«ԱՄՆ–ի համար կարևոր չեն ոչ Հայաստանը, ոչ Ղարաբաղը, ոչ Սիրիան, ոչ էլ Լիբանանը։ Նրա համար դրանք մանրուքներ են, և այդ պատճառով նրանք ձևավորում են քաղաքականությունը` երբեմն հաշվի առնելով գլոբալ հաշվարկներ և վերացական գաղափարներ, ինչպես ժողովրդավարությունը` չմտածելով հետևանքների մասին»,– ասաց Լիպարիտյանը։

Փորձագետը նշեց, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին պատմել է իրեն, թե ինչպես էր մի ժամանակ եկել Վաշինգտոն և ԱՄՆ–ի` այն ժամանակվա պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին խնդրում չճանաչել Կոսովոյի անկախությունը, քանի որ դրա պատճառով Վրաստանը կկորցնի Աբխազիան և Հարավային Օսեթիան, սակայն պետքարտուղարը նրան պատասխանել էր, որ հարցը փակ է և քննարկման ենթակա չէ։

Լիպարիտյանը մեկնաբանեց նաև Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` մարտի 19–ին կայացած հեռախոսազրույցը, որի ընթացքում նախագահները Ղրիմի հանրաքվեն բնութագրել էին որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման հերթական օրինակ։

«Ուկրաինան կատաղած է, բայց ԱՄՆ–ում չեն զարմանում, քանի որ կարծում են, որ մենք չունենք անկախ քաղաքականություն»,– նշեց նա։

Ղրիմում մարտի 16–ին ինքնավարության կարգավիճակի մասին հանրաքվե անցկացվեց։ Պաշտոնական տվյալների համաձայն` ընտրողների ավելի քան 96 տոկոսը «կողմ» է քվեարկել Ռուսաստանի կազմում Ղրիմի ներառմանը։ Դաշնության խորհուրդը մարտի 21–ին վավերացրել է Ռուսաստանին Ղրիմի միանալու պայմանագիրն ու Ռուսաստանի Դաշնությունում երկու նոր սուբյեկտների` Ղրիմի հանրապետության և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքի կազմավորման մասին դաշնային սահմանադրական օրենքը։ -0


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: