478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական իշխանությունները Ղրիմի հարցում ճանաչել են ազգերի ինքնորոշման իրավունքը, այլ ոչ թե թերակղզու բռնակցումը. Գերմանիայի դեսպան
19:59
25 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական իշխանությունները Ղրիմի հարցում ճանաչել են ազգերի ինքնորոշման իրավունքը, այլ ոչ թե թերակղզու բռնակցումը, երեքշաբթի լրագրողներին ասել է ՀՀ–ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը։

Մարտի 19–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Զրուցակիցներն անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը:

«Դա ասվել է հեռախոսազրույցի ընթացքում, հետո այն ներկայացվել է թղթի վրա և ամեն դեպքում պաշտոնական դիրքորոշում չի եղել», – ասել է Մորելը։

Դեսպանը նշել է, որ հարկավոր է վերլուծել, թե ինչ էր ենթադրում Սերժ Սարգսյանի հայտարարությունը։ «Իսկապե՞ս Հայաստանը համաձայն է Ղրիմի բռնակցման հետ, ինչը լավ չէ, թե՞ դուք պարզապես ցանկանում ենք հայտարարել ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։ Դա այլ բան է», – ասել է դեսպանը։

Դիվանագետի խոսքերով` Ղրիմում ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացման մասին Հայաստանի հայտարարությունն անգամ կընդունվեր դժվարությամբ, քանի որ «մենք տեսանք, որ ամեն ինչ տեղի էր ունենում առանց որևէ վերահսկողության։ Մենք չգիտենք, թե ինչ է այնտեղ տեղի ունեցել զորքերի ճնշման ներքո», – ասել է դեսպանը։

Նրա կարծիքով` մի շարք հարցեր բաց են մնում, այդ պատճառով հարկավոր է վերլուծել, թե ինչ ի նկատի ուներ Սարգսյանը։

Մորելը նաև ավելացրել է, որ Ղրիմի բնակիչների ինքնորոշման իրավունքի մասին հայտարարությունը Հայաստանի նախագահն արել է` հայացքը դեպի ղարաբաղյան հակամարտությունը։
«Սակայն այս դեպքում դա անօգուտ կլիներ», – ավելացրել է դեսպանը։

Միաժամանակ Մորելը նշել է, որ ՀՀ կառավարությունն իրենց տեղյակ էր պահել Հայաստանի դիրքորոշման մասին, և իրենք եզրակացություններ չեն արել` ելնելով միայն Սարգսյանի հայտարարություններից։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։