481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+17
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ–ն պետք է կոնկրետ դիրքորոշում արտահայտի հայաբնակ Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ. ԲՀԿ
19:13
25 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ԵՄ–ն պետք է կոնկրետ դիրքորոշում արտահայտի Սիրիայի հայաբնակ Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, երեքշաբթի խորհրդարանում քաղաքական հայտարարությունների ժամի ընթացքում հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

«Բոլորին հայտնի է, որ այսօր Թուրքիան հավակնում է դառնալ ԵՄ անդամ, և ինձ զարմացնում է Եվրամիության համառ լռությունը (Քեսաբի իրադարձությունների կապակցությամբ)։ Ըստ էության, իրականացվում է նույն սցենարը, ինչ հարյուր տարի առաջ էր` 1915 թ.–ի Հայոց ցեղասպանության ժամանակ, երբ գերտերությունները լռում էին, իսկ որոշներն անգամ աջակցում էին Թուրքիային», – ասել է Զոհրաբյանը։

Նրա խոսքերով` ինքը կբարձրանի սիրիահայերի հարցը ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ, որը մեկնարկում է ապրիլի 7–ին։

«ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներն ակտիվորեն արտահայտվում են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։ Սակայն հիմա, ի վերջո, նրանք պետք է մեսիջ ուղղեն Թուրքիային, որը հավակնում է դառնալ ԵՄ անդամ», – ավելացրել է պատգամավորը։

Սիրիայի հյուսիս–արևմուտքում գտնվող Քեսաբ բնակավայրը երկար ժամանակ հեռու էր մնում խոշոր ռազմական գործողություններից։ Հայազգի բնակչության թիվը մի քանի տարվա ընթացքում աճեց պատերազմի մեջ ներքաշված Յակուբիեից, Ռակայից և Հալեպից այնտեղ ժամանած հայերի հաշվին։

Մարտի 21–ի առավոտյան օտարերկրյա ծայրահեղական խմբավորումները հարձակվել են Քեսաբի վրա` ստիպելով քաղաքացիական բնակչությանը տեղափոխվել հարևան Լաթաքիա։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: