482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի գլխավոր հյուպատոսն առաջարկել է Աշտարակը ներառել Պսկովի քույր քաղաքների ցանկում
18:55
25 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը Պսկով քաղաքի ղեկավար Իվան Ցեցերսկու հետ հանդիպման ժամանակ առաջարկել է քննարկել Պսկովի քույր քաղաքների ցանկում Աշտարակ քաղաքի ներառման հնարավորությունը, հաղորդում է Պսկովի մարզում Գործարար տեղեկատվության կենտրոնը։ Քաղաքի ղեկավարը պատասխանել է, որ «առաջարկը հետաքրքրությամբ կուսումնասիրվի»։ 

Հանդիպմանը, որը տեղի է ունեցել մարտի 24–ին Պսկով կատարված գլխավոր հյուպատոսի ճանաչողական այցի շրջանակներում, մասնակցել է նաև Պսկովի «Ուրարտու» հայ համայնքի նախագահ Մերուժան Վերմիշյանը։

Քաղաքի ղեկավարը հյուրերին պատմել է հնագույն Պսկովի, ճարտարապետական հուշարձանների և բացառիկ պսկովյան որմնանկարների մասին, նա նշել է, որ Պսկովը տարբերվում է բարեկամական հարաբերություններով տարբեր ազգերի  ներկայացուցիչների, այդ թվում նաև հայերի հետ։

«Վերջերս մենք 100–ամյա հոբելյանի օրը հանդիսավորությամբ բացեցինք Պսկովի պատվավոր քաղաքացի Սարգիս Դավթյանի նորացված հուշատախտակը։ Մենք հիանալի հարաբերություններ ունենք հայ համայնքի հետ, նրանցից շատերը հաջողությամբ զբաղվում են բիզնեսով, աշխատում են իշխանության տարբեր մակարդակի օրգաններում, մենք համերաշխ ենք ապրում, և սա է կարևոր», – նշել է Ցեցերսկին։

Գլխավոր հյուպատոսն իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքի ղեկավարին հայ համայնքի և Պսկովի հայերի հետ բարեկամական հարաբերությունների պահպանման համար։

Նա նշել է, որ Հայաստանը նախորդ տարի Մաքսային միություն մտնելու կարևոր ռազմավարական որոշում է ընդունել, և այդ քայլի հետ են կապվում երկրի տնտեսական զարգացման և Ռուսաստանի հետ էլ ավելի սերտ հարաբերությունների հաստատման հույսերը։ Միաժամանակ Կարապետյանը մի քանի անգամ ընդգծել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը գործընկերներ և բարեկամներ են, որոնք կապված են բազմակողմ հարաբերություններով և պատմական արմատներով, որոնք ունեն ընդհանուր ռազմավարական շահեր։

Գլխավոր հյուպատոսն անդրադարձել է Ուկրաինայի և Ղրիմի թեմային ու շնորհավորել է ռուսաստանցիներին հանրաքվեի արդյունքում ՌԴ–ի կազմում Ղրիմի ներառման կապակցությամբ` ընդգծելով, որ «ամենակարևորը ազգերի ինքնորոշման իրավունքն է», և որ Ռուսաստանն ու Հայաստանը «անվտանգության հարցերի միասնական հասկացություն ունեն»։

Դրան ի պատասխան` Ցեցերսկին շնորհակալություն է հայտնել գլխավոր հյուպատոսին Ղրիմում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների «ուղիղ գնահատման համար»։ «Այսօր Ռուսաստանը, գուցե, չկա մի մարդ, ով չի անհանգստանում Ուկրաինայի ռուսալեզու բնակչության համար», քանի որ Ուկրաինայում զգացվում են ֆաշիստական տարրերի արձագանքները», – նշել է նա։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։