480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+31
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ–ին մտահոգել է Եգիպտոսում 529 «Մահմեդական եղբայրների» մահապատժի դատավճիռը
13:42
25 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ին մտահոգել է Եգիպտոսի դատարանի վճիռը, որի համաձայն` «Մահմեդական–եղբայրներ» ասոցիացիայի ավելի քան հինգ հարյուր կողմնակիցներ մահապատժի պետք է ենթարկվեն, լրագրողներին է հայտնել պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք խորապես մտահոգված ենք, նույնիսկ` ցնցված, որ 529 եգիպտացիներ մահապատժի են դատապարտվել մեկ ոստիկանի մահվան և օգոստոսին ոստիկանական բաժինների դեմ բռնության ալիքի կապակցությամբ»,– ասել է Հարֆը։

«Անհնար է, որ երկու օրում միջազգային չափանիշներին համապատասխան դատավարություն անցկացվի և հաջողվի ցուցմունք վերցնել 529 մարդուց։  Սա հակասում է տրամաբանությանը»,– ավելացրել է նա։ Հարֆը կոչ է արել եգիպտական իշխանություններին հարգել քաղաքացիական ազատությունները և խուսափել քաղաքականացված ձերբակալություններից։
 
Բոլոր ձերբակալվածները մեղադրվում էին նախորդ տարվա օգոստոսի 14–ին Էլ Մինյեում Կահիրեում իսլամիստների բողոքները ցրելուց հետո ոստիկանական բաժնի վրա հարձակում գործելու և սպային սպանելու մեջ։ Վճիռը կայացվել է առաջին դատական նիստից հետո և կարող է բողոքարկվել ամբաստանյալների պաշտպանության կողմից։

«Մահմեդական եղբայրները» ուշադրության կենտրոնում են հայտնվել, երբ 2013 թվականի հուլիսին Եգիպտոսի բանակը բողոքի ալիքի ֆոնին պաշտոնանկ էր արել իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիին և անցումային ժամանակաշրջան էր հաստատել երկրում։ Դեկտեմբերին Եգիպտոսի նախարարների կաբինետը «Մահմեդական եղբայրներ» ասոցիացիան պաշտոնապես ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։ Մուրսիի կողմնակիցները բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացնում` նրան պետության ղեկավարի պաշտոնին վերադարձնելու պահանջով։ Ցույցերին հաջորդած անկարգությունների և բախումների հետևանքով զոհվել են հարյուրավոր եգիպտացիներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:16
29 Հունիսի 2017
Վարչապետի թիմը վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը. Սերժ Սարգսյան
Կառավարության ներկայիս կազմը վայելում է նախագահի և ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը, ասել է ՀՀ նախագահը։
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: