478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը հրամանագիր է ստորագրել ուկրաինական զորքերը Ղրիմից և Սևաստոպոլից դուրս բերելու մասին
13:30
25 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հրամանագիր է ստորագրել Ղրիմում տեղակայված զորամասերի վերատեղակայման մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհուրդն Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը հանձնարարել է Ղրիմից այլ շրջաններ տեղափոխել Ուկրաինայի ԶՈՒ զինծառայողներին։

«Գործողության մեջ դնել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի` 2014 թվականի մարտի 23–ի որոշումը «Ուկրաինայի Զինված ուժերի զորամասերի (ստորաբաժանումների), հաստատությունների և կազմակերպությունների, Ուկրաինայի այլ զորամիավորումների և իրավապահ մարմինների` Ղրիմից և Սևաստոպոլից Ուկրաինայի այլ շրջաններում վերատեղակայման մասին»,– ասվում է հրամանագրում։

Որոշման կատարման վերահսկողությունը ստանձնել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիյը։

Ուկրաինայում փետրվարի 22–ին պետական հեղաշրջման հատկանիշներով իշխանափոխություն է կատարվել։ Գերագույն ռադան պաշտոնանկ է արել Վիկտոր Յանուկովիչին, փոխել է Սահմանադրությունը, նախագահի պարտավորությունների կատարումը դրել է ազատ արձակված Տիմոշենկոյի համախոհ Ալեքսանդր Տուրչինովի վրա և ընտրություններ է նշանակել մայիսի 25–ին։ Ռադան փետրվարի 27–ին հաստատել է, այսպես կոչված, ժողովրդական վստահության կառավարության կազմը։ Յանուկովիչը հայտարարել է, որ ստիպված է եղել հեռանալ Ուկրաինայից ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի պատճառով և մնում է օրինական ճանապարհով ընտրված նախագահը։ Մոսկվան կարծում է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշումների լեգիտիմությունը կասկածներ է հարուցում։

Ղրիմում մարտի 16–ին ինքնավարության կարգավիճակի մասին հանրաքվե անցկացվեց։ Պաշտոնական տվյալների համաձայն` ընտրողների ավելի քան 96 տոկոսը «կողմ» է քվեարկել Ռուսաստանի կազմում Ղրիմի ներառմանը։ Դաշնության խորհուրդը մարտի 21–ին վավերացրել է Ռուսաստանին Ղրիմի միանալու պայմանագիրն ու Ռուսաստանի Դաշնությունում երկու նոր սուբյեկտների` Ղրիմի հանրապետության և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքի կազմավորման մասին դաշնային սահմանադրական օրենքը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: