483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ–ն չի պատրաստվում Ուկրաինայի պատճառով ՌԴ–ի հետ զինված դիմակայության մեջ ներքաշվել. Սպիտակ տուն
11:24
25 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ն չի պատրաստվում Ուկրաինայի պատճառով ՌԴ–ի հետ զինված հակամարտության մեջ ներքաշվել, լրագրողներին է հայտնել Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք չենք ասում, թե կարծում ենք, որ ռազմական գործողություններն Ուկրաինայում, օրինակ, ճիշտ կլինեին Արևմուտքի համար։ Մենք կենտրոնացած աշխատում ենք ազդել Ռուսաստանի հաշվարկների վրա տնտեսական և քաղաքական քայլերի միջոցով»,– ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

ՌԴ ԱԳՆ–ն ավելի վաղ հայտնել է, որ Ռուսաստանի հետ պատժամիջոցների լեզվով խոսելն անիմաստ է և ոչ արդյունավետ։ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել, որ Արևմուտքը կգիտակցի նման ճնշման անհեռանկար լինելը։ Նրա տեղակալ Սերգեյ Ռյաբկովն ասել էր, որ ռուս քաղաքական գործիչների նկատմամբ պատժամիջոցներն արտացոլում են իրականությունն ընդունելու ցանկության բացակայությունը և սեփական միակողմանի անհավասարակշիռ և իրականությունն անտեսող մոտեցումները բոլորի վզին փաթաթելու ձգտումը։

Ուկրաինայում փետրվարի 22–ին պետական հեղաշրջման հատկանիշներով իշխանափոխություն է կատարվել։ Գերագույն ռադան պաշտոնանկ է արել Վիկտոր Յանուկովիչին, փոխել է Սահմանադրությունը, նախագահի պարտավորությունների կատարումը դրել է ազատ արձակված Տիմոշենկոյի համախոհ Ալեքսանդր Տուրչինովի վրա և ընտրություններ է նշանակել մայիսի 25–ին։ Ղրիմում մարտի 16–ին ինքնավարության կարգավիճակի հանրաքվե է անցկացվել, ընտրողների ավելի քան 96 տոկոսն արտահայտվել է ՌԴ կազմում Ղրիմի ընդգրկման օգտին։ Ռուսաստանը և Ղրիմը մարտի 18–ին համապատասխան պայմանագիր են ստորագրել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։