487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Ուկրաինական ԶԼՄ–ները հայտնում են ՌԴ–ում հետախուզման հայտարարված ազգայնական «Սաշա Բելիի» սպանության մասին
11:16
25 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինական ԶԼՄ–ները հայտնում են ազգայնական Ալեքսանդր Մուզիչկոյի  («Սաշա Բելի») սպանության մասին, ում դեմ Ռուսաստանում ավազակության և ԿՀԽ ստեղծելու մասին քրեական գործ են հարուցել և հայտարարել են միջազգային հետախուզում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես գրում է «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականը, նրան սպանել են գիշերը սրճարաններից մեկի մոտակայքում։

Եսենտուկիի քաղաքային դատարանը մարտի 12–ին ձերբակալել է Մուզիչկոյին, ում կասկածում են Չեչնիայում ռուս զինծառայողներին խոշտանգելու և սպանելու մեջ։ Քրեական գործի հարուցման հիմք են հանդիսացել Շամիլ Բասաևի և Խաթաբի ղեկավարությամբ 2000 թվականին Ուլուս–Կերտ չեչենական գյուղի շրջանում Պսկովի դեսանտայինների հետ գրոհայինների բախման հետաքննության ընթացքում ստացված տվյալները։

ՔԿ–ի տվյալներով` Մուզիչկոն վայրենաբար խոշտանգել է ռուս գերի զինծառայողներին, ինչից հետո սպանել։ Քննությունը կարծում է, որ նա սպանել է ոչ պակաս քան 20 զինվորի։ Ինչպես նշել է ՔԿ ներկայացուցիչը, ԿՀԽ մասնակիցներից մեկը հայտնել է նաև Մուզիչկոյի ու «Ուկրաինական ազգային ասամբլեա – Ուկրաինական ժողովրդական ինքնապաշտպանություն» ազգայնական կազմակերպության անդամների` Չեչնիայում 1994-2000 թվականներին ռուս զինծառայողների նկատմամբ կատարած նաև այլ հանցագործությունների մասին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։