481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի ԱԳՆ–ն հորդորում է թույլ չտալ, որ Սիրիայում ռազմական իրավիճակը սրվի
19:50
24 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը հորդորում է Սիրիայում ռազմական էսկալացիա թույլ չտալ, երկրի զինված հակամարտությունը դադարեցնել միայն երկխոսության միջոցով, հայտնում են ՌԴ ԱԳՆ–ի ներկայացուցիչները։

Գերատեսչությունում նշում են, որ վերջին օրերին Սիրիայի հյուսիսում իրավիճակը սրվել է և կոչ են արել կողմերին գործել 2012 թվականի հունիսի 30–ի Ժնևի կոմյունիկեի խիստ համապատասխանությամբ։ «Սիրիայի հյուսիսում կատարվածի ֆոնին դիմում ենք շահագրգիռ բոլոր կողմերին զսպվածության և ռազմական էսկալացիա թույլ չտալու կոչով»,– ասվում է երկուշաբթի նախարարության կայքում տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տեղադրած հաղորդագրությունում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Առաջվա պես վստահ ենք, որ միայն երկխոսությամբ, ոչ թե ուժային լուծումներով է հնարավոր դադարեցնել Սիրիայի, Մերձավոր Արևելքի բոլոր պետությունների համար կործանիչ, միջազգային ողջ հանրության համար վտանգավոր զինված հակամարտությունը։ Կարծում ենք, որ իրավիճակը պահանջում է բոլոր կողմերի ջանքերի միաբանում ահաբեկչության ֆենոմենի դեմ պայքարելու համար, և ահաբեկչությանը չպետք է ոչ մի օժանդակություն ցուցաբերվի, ինչպես դա պահանջում են ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի հայտնի որոշումները»,– ասվում է մեկնաբանությունում։

Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը վկայաբերում է Լաթաքիա նահանգի Քեսաբ քաղաքի միջադեպը, որտեղ զինված բախումներ են եղել սիրիական կանոնավոր բանակի զինծառայողների և «Ջաբհաթ ան–Նուսրա» գրոհայինների միջև։ Դիվանագետները նաև նշում են, որ ահաբեկիչներն արդեն փորձել են զավթել Թուրքիայի հետ սահմանային անցումը, որը կառավարության ուժերի վերահսկողության ներքո է։ Կիրակի նույն շրջանում ոչնչացվել է գրոհայինների սահմանային շրջան ներթափանցածներին հետապնդող սիրիական ՌՕՈՒ ինքնաթիռը։ «Թուրքական իշխանությունների հայտարարություններով, իրենց ՀՕՊ միջոցները հրթիռակոծել են սիրիական ինքնաթիռը, երբ այն «խախտել է Թուրքիայի օդային տարածքը»։ Դամասկոսում կատարվածը որակել են որպես «չարդարացված ռազմական ագրեսիա» և ընդգծել, որ սիրիական ինքնաթիռը չի մտել թուրքական օդային տարածք»,– նշել են ՌԴ ԱԳՆ–ում։ 

Դիվանագետները հայտնում են, որ Սիրիայի ԱԳՆ–ն ՄԱԿ–ի Գերագույն քարտուղարին և ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղերձներ է հղել` մեղադրելով Թուրքիային և Սաուդյան Արաբիային ահաբեկիչներին օժանդակելու մեջ։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: