477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը պետք է շռայլ լինի հետխորհրդային տարածքում ինտեգրվելու հարցում
17:44
24 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը պետք է շռայլ լինի հետխորհրդային տարածքում ինտեգրվելու հարցում, կարծում է ՌԳԱ էկոնոմիկայի ինստիտուտի տնօրեն, Մոսկվայի տնտեսական համաժողովի համանախագահ Ռուսլան Գրինբերգը։

«Պարզ է մի բան` եթե ցանկանում ենք համախմբել հետխորհրդային տարածքը Ռուսաստանի շուրջ, ապա Ռուսաստանը պետք է շռայլ լինի»,– հայտարարեց Գրինբերգը «Նովոստի» մամուլի միջասգային կենտրոնում կայացած «Ժամանակակից Ռուսաստան` տնտեսական քաղաքականություն» թեմայով Երևան–Մոսկվա տեսակամուրջի ընթացքում։

Ըստ նրա, Ռուսաստանը պետք է կարողանա մրցակցել հետխորհրդային տարածքի այլ ուժային կենտրոնների հետ, պետք է նորմալ աշխատեն ռուսական բուհերը, տարբեր հիմնադրամներ, դրամաշնորհներ տրամադրվեն, ինչպես, մասնավորապես, անում են արևմտյան երկրները, և ոչ թե հույսը դնեն միայն ընդհանուր պատմական անցյալի վրա։

«Պատմությունը մեծ նշանակություն ունի, բայց ապագայի համար` ավելի ու ավելի քիչ, հատկապես կյանք մտնող սերնդի համար»,– նշեց Գրինբերգը։

Նա ավելացրեց, որ ԽՍՀՄ փլուզումից հետո բոլորը նոր ինտեգրում էին սպասում, որը կլիներ ժողովրդավարական և իրավահավասար, առանց որևէ կենտրոնի, բայց այդպես չեղավ։

«Պետք է նշեմ, որ վերջին 20 տարում Ռուսաստանի նկատմամբ մեր գործընկերների վերաբերմունքի սկզբունքը շատ պարզ տեսք ուներ` առավելագույն տնտեսական շահ և նվազագույն թվով քաղաքական պարտավորություններ Ռուսաստանից»,– նշեց Գրինբերգը։

«Նոր համագործակցություն» արդյունաբերական միության նախագահ, ՄՏՀ համանախագահ Կոնստանտին Բաբկինն իր հերթին նշեց, որ ինտեգրումը պետք է հիմնված լինի տնտեսության և փոխադարձ շահի վրա։

«Ես տեսնում եմ ինտեգրման հարցը որպես վաստակելու, այլ ոչ թե որպես փող ծախսելու հնարավորություն... Ինտեգրման համար վճարելն անիմաստ է։ Շռայլության, ինչ–որ քաղաքական գործիչներին մշտապես կաշառելու վրա հիմնված ինտեգրումը երկարաժամկետ լինել չի կարող»,– ավելացրեց նա։

Բաբկինի խոսքով` պետք է ձևավորել տնտեսական նոր քաղաքականություն, որը պետք է դառնա հետխորհրդային երկրների միության ամրացման մեխանիզմ։ «Ամենամոտ դաշնակիցները պետք է ավելի շատ շահ ունենան, պակաս շահաբերները պետք է երազեն Մաքսային միության շրջանակներում տնտեսական ինտեգրումն ուժեղացնելու մասին` ահա սա կլիներ տնտեսական կատարյալ քաղաքականություն»,– նկատեց նա։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: