483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Մարկեդոնով. Արևմուտքը Կովկասին ավելի խոշոր փազլերի մի մաս է համարում
17:57
21 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի./ Նովոստի–Արմենիա/. Արևմուտքը Կովկասին ավելի խոշոր փազլերի մի մաս է համարում` ի տարբերություն Ռուսաստանի, որի համար տարածաշրջանը կարևոր նշանակություն ունի, կարծում է հայտնի ռուս փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը։

«Եթե Ռուսաստանի համար Կովկասն ու Մերձավոր Արևելքը կենսական կարևորություն ունեցող շահերի գոտի է, որը մեծ ազդեցություն ունի նաև ներքին քաղաքականության վրա, ապա Արևմուտքը Կովկասին ավելի խոշոր փազլերի մի մաս է համարում», – հայտարարել է Մարկեդոնովը ուրբաթ Երևանում «ՆԱՏՕ և Հարավային Կովկաս. ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային համաժողովի ժամանակ։

Նրա խոսքերով` Արևմուտքի և Ռուսաստանի շահերը Կովկասում չափազանց տարբեր են, պարզապես ասիմետրիկ են։

«ԱՄՆ–ն Ռուսաստանի և Վրաստանի փոխհարաբերությունները դիտարկում է ապախորհրդայնացման տեսանկյունից` իսկ դա չի՞ լինի Խորհրդային Միության կամ «սառը պատերազմի» որոշակի վերածնունդ, իսկ Վրաստանը` որպես նախադեպ.... Հայկական գործոն` Թուրքիան չափազանց ինքնուրույն քաղաքականություն է վարում և փորձում է դուրս գալ խնամակալության տակից, իսկ մենք կդիտարկենք Հայոց ցեղասպանության հարցը», – նշել է Մարկեդոնովը։

Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա փորձագետի կարծիքով, նա շատ ավելի քիչ հնարավորություններ ունի կոշտ ուժի և աշխարհաքաղաքական խաղի համար, և նա այլ նկատառումներ ունի` հարևանության, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կուտակված եվրոպական դրական փորձի առաջխաղացում։ 

«Սակայն այստեղ ևս Կովկասն ինքնարժեք չունի, սա պարզապես որոշակի խնդրահարույց հարևանություն է, որը լավ կլիներ ինչ–որ ձևով տեղայնացնել։ Իհարկե, թե ինչպես դա անել, Եվրամիությունը չգիտի, և ղարաբաղյան հակամարտությունից կամ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հակամարտություններից դուրս գալու որևէ հատուկ հայեցակարգ ևս ԵՄ–ն չունի», – ավելացրել է նա։

«ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային համաժողովը կազմակերպել է SPECTRUM ռազմավարական վերլուծության կենտրոնը։

Երկօրյա համաժողովի ընթացքում քննարկումներ կլինեն Հարավային Կովկասի և հարևան պետությունների անվտանգությանը վերաբերվող կարևոր հարցերի շուրջ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Բելգիայի փորձագետների ու հետազոտողների մասնակցությամբ:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։