481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ոչ կոալիցիոն ուժերը պետք է շարունակեն համագործակցությունը հանրապետությունում արմատական փոփոխությունների հասնելու համար. «Ժառանգություն»
14:58
21 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական ոչ կոալիցիոն ուժերը պետք է շարունակեն համագործակցությունը հանրապետությունում արմատական փոփոխություններ իրականացնելու համար, ուրբաթ հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Խորհրդարանի ոչ կոալիցիոն չորս խմբակցություններ` ՀՅԴ–ն, «Հայ ազգային կոնգրեսը» (ՀԱԿ), «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) և «Ժառանգություն» կուսակցությունները չորեքշաբթի Ազգային ժողովում կայացած փակ նիստում համաձայնության են եկել կառավարությանն անվստահության քվե հայտնելու հարցում։

«Անհրաժեշտ է շարունակել համագործակցությունը խորհրդարանական չորս խմբակցությունների միջև։ Մենք պետք է հասնենք նրան, որ Հայաստանի իշխանությունն արմատապես փոխվի»,– ասաց Հովհաննիսյանը։

Կուսակցության առաջնորդը կարծում է, որ եկել է ժամանակը, երբ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը հեռանա իշխանությունից` տեղը զիջելով այն քաղաքական ուժերին, որոնք իրապես հոգ կտանեն հանրապետության բնակիչների բարեկեցության համար։

Նշելով, որ այս պահին հանրապետության ընդդիմադիր քաղաքական ուժերի շարքում միայն «Ժառանգություն» կուսակցությունն է պատրաստ երկրի ղեկավարության ողջ համակարգի արմատական փոփոխությունների` Հովհաննիսյանը միաժամանակ ընդգծեց, որ հենց այս կերպ կարելի է շոշափելի արդյունքների հասնել հանրապետությունում։

«Եթե չլինեն արմատական փոփոխություններ, ապա ո՞րն է տարբերությունը, եթե Հայաստանի հանրապետական կուսակցության մի ներկայացուցիչ փոխարինի մյուսին»,– նշեց նա։

Կուսակցության առաջնորդը միաժամանակ նշեց, որ քաղաքական ուժերի միավորումը հանրապետությունում իշխանափոխության համար պայքարում անարդյունավետ կլինի, եթե դրան չմիանա հայ հասարակությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: