484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Պուտին. «ՌԴ–ն առայժմ զերծ կմնա ԱՄՆ–ի նկատմամբ պատասխան պատժամիջոցներից»
14:21
21 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանն առայժմ ԱՄՆ–ի նկատմամբ պատասխան պատժամիջոցներ չի սահմանի և Ուկրաինայի հետ մուտքի արտոնագրային ռեժիմ չի հաստատի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրեց, որ Կիևը շարունակում է հակասական հայտարարություններ անել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ։

«Մասնավորապես, հայտարարություններ են հնչել այն մասին, որ նրանք կամ դադարեցնում են, կամ «անորոշ» են թողնում իրենց մասնակցությունն Անկախ պետությունների համագործակցությանը և պատրաստվում են վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Եթե դա կատարվի, ապա մենք նույնպես Ձեզ կհայտնենք մեր առաջարկությունները»,– ասել է ԱԳՆ ղեկավարը։

«Ինչ վերաբերում է առաջին դեպքին` ամերիկյան պատժամիջոցներին, և ինչ վերաբերում է երկրորդին, որ Ուկրաինան արտոնագրային ռեժիմ է սահմանում, կարծում եմ` առայժմ պետք է զերծ մնալ պատասխան քայլերից»,– ընդգծել է Պուտինը։

«Նախևառաջ, դա վերաբերում է Ուկրաինայի հետ մուտքի արտոնագրային ռեժիմին, որովհետև Ուկրաինայի հետ արտոնագրային ռեժիմ սահմանելու դեպքում կտուժեն միլիոնավոր անմեղ ուկրաինացիներ, ովքեր առանց այդ էլ հարուստ չեն. աշխատելով Ռուսաստանում` ոչ մեծ գումարներ են վաստակում ընտանիքը պահելու համար։ Պետք չէ դա անել»,– նշել է ռուսական պետության ղեկավարը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար: