482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ուկրաինան և ԵՄ–ն ստորագրել են ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը
14:05
21 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինան և Եվրամիությունն ուրբաթ Բրյուսելում ստորագրել են ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական մասը, ՌԻԱ Նովոստիին է հայտնել Եվրախորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպոյի մամուլի քարտուղարի տեղակալ Պրեբեն Աամանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Կարող եմ հաստատել, որ համաձայնագրի քաղաքական մասը ստորագրվել է»,– ասաց նա։

2013 թվականի նոյեմբերին Ուկրաինայի նախարարների կաբինետը դադարեցրել է ԵՄ–ի հետ ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը` բացատրելով իր հիմնական գործընկերների` Ռուսաստանի և ԱՊՀ–ի հետ ապրանքաշրջանառության շոշափելի նվազմամբ, տնտեսության բարդ իրավիճակով և այն ծախսերով, որը Կիևը կարող է ունենալ պայմանագրի ստորագրումից։ «Եվրամայդան» կոչված զանգվածային ակցիաներ անցան ամբողջ Ուկրաինայով։ Կիևի փողոցային անկարգությունները փետրվարին հանգեցրել են ավելի քան 100 մարդու մահվան, ավելի քան հազար մարդ տուժել է։

Ուկրաինայում փետրվարի 22–ին պետական հեղաշրջման հատկանիշներով իշխանափոխություն է կատարվել։ Գերագույն ռադան պաշտոնանկ է արել Վիկտոր Յանուկովիչին, փոխել է Սահմանադրությունը, նախագահի պարտավորությունների կատարումը դրել է ազատ արձակված Տիմոշենկոյի համախոհ Ալեքսանդր Տուրչինովի վրա և ընտրություններ է նշանակել մայիսի 25–ին։ Ռադան փետրվարի 27–ին հաստատել է, այսպես կոչված, ժողովրդական վստահության կառավարության կազմը։ Մոսկվան կարծում է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշումների լեգիտիմությունը կասկածներ է հարուցում։

Ուկրաինայում կատարված իշխանափոխությունից հետո Եվրամիության պետությունների ղեկավարների գագաթնաժողովը որոշել է կիսել ասոցացման մասին համաձայնագիրը։ Մարտի 21–ին նշանակվել է դրա քաղաքական գլուխների ստորագրումը։ Գերագույն ռադայի նշանակած վարչապետ Արսենի Յացենյուկի խոսքով, Ուկրաինան մտադիր է ստորագրել ԵՄ–ի հետ այդ պայմանագրի տնտեսական մասը երկրում նախագահական ընտրություններից հետո։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: