478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+27
Եղանակը Երևանում
Հայ
Կովկասյան տարածաշրջանի բոլոր երկրները ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորություն ունեն. Լահյու
15:00
20 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Կովկասյան տարածաշրջանի ցանկացած երկիր ՆԱՏՕ–ի անդամ դառնալու հնարավորություն ունի, հինգշաբթի Երևանում «ՆԱՏՕ–ի գործընկերությունը Հարավային Կովկասում» համաժողովի ընթացքում հայտարարեց Հարավային Կովկասում ՆԱՏՕ–ի կապերի պատասխանատու Վիլյամ Լահյուն։

«ՆԱՏՕ–ն հետաքրքրվում է կովկասյան տարածաշրջանով և դիտարկում է այն որպես Եվրոպայի մի մաս։ Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ստիպեցին ՆԱՏՕ–ին վերանայել իր գործընկերների հետ փոխհարաբերությունները, վերագնահատել Դաշինքի ներուժը։ Վերջին երկու տասնամյակի ընթացքում Դաշինքը կրճատում էր իր զինված ուժերը ոչ թե տնտեսական խնդիրների, այլ այն պատճառով, որ սպառնալիքները նվազում էին։ Սակայն այժմ իրավիճակը փոխվել է», – ասաց Լահյուն։

Նա նշեց, որ չնայած Մոսկվայի հայտարարություններին` ՆԱՏՕ–ն ոչ մեկին չի ստիպում մտնել Դաշինք։

«Մենք գործընկերների հետ համագործակցություն ենք կառուցում` ելնելով ընդհանուր արժեքներից` օրենքի գերակայությունից և ժողովրդավարությունից։ Իհարկե, ոչ մի տեղ կատարյալ ժողովրդավարություն չկա, այնուամենայնիվ, մենք գնահատում ենք այդ արժեքներին հավատարիմ լինելը։ Ցանկացած երկիր ՆԱՏՕ–ում պետք է ազատ լինի։ Հարկադրանքի վրա հիմնված հարաբերություններն ինքնին կայուն չեն», – ասաց նա։

Միաժամանակ Լահյուն ընդգծեց, որ Ուկրաինայի ճգնաժամի կապակցությամբ Ռուսաստանի վերջին գործողությունները սպառնում են կայունությանը ինչպես կովկասյան, այնպես էլ հյուսիս–ատլանտյան շրջաններում։ 

«ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային համաժողովը կազմակերպել է SPECTRUM ռազմավարական վերլուծության կենտրոնը։

Երկօրյա համաժողովի ընթացքում քննարկումներ կլինեն Հարավային Կովկասի և հարևան պետությունների անվտանգությանը վերաբերվող կարևոր հարցերի շուրջ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Բելգիայի փորձագետների ու հետազոտողների մասնակցությամբ:

Համաժողովը հովանավորում է ՆԱՏՕ–ն։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: