484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի համար մուտքի արտոնագրի հնարավոր ներդրումը վկայում է, որ Կիևը չի մտածում հասարակ ժողովրդի մասին. Նառիշկին
11:57
20 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի համար մուտքի արտոնագրի հնարավոր ներդրումը ևս մեկ անգամ վկայում է, որ Կիևը չի մտածում հասարակ ժողովրդի մասին, հինգշաբթի հայտարարել է Պետդումայի նախագահ Սերգեյ Նառիշկինը։

Նախօրեին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիյը ասել է, որ Ղրիմում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ Ուկրաինայի ԱԱՊԽ–ն որոշել է վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի համար։

«Դա քաղաքական հայտարարություն է, և ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ուկրաինայի ինքնակոչ իշխանությունը չի մտածում մարդկանց մասին»,– ասել է Նառիշկինը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բնակիչները «հազարավոր թելերով են միմյանց կապված»։ «Վիզային ռեժիմ սահմանելու դեպքում մեր քաղաքացիները մեծ դժվարություններ կունենան։ Ակնհայտ է, որ Ուկրաինայի ղեկավարությունը ոչ թե մարդկանց, այլ բոլորվին այլ բանի մասին է մտածում»,– նշել է խոսնակը։

Նառիշկինը խոսել է նաև Ուկրաինայի` ԱՊՀ կազմից դուրս գալու հնարավորության մասին. «Նման հնարավորություն կա, սակայն արդյո՞ք այն կիրագործվի, ցույց կտա ժամանակը»։

Ղրիմում մարտի 16-ին ինքնավարության կարգավիճակի մասին հանրաքվե անցկացվեց։ Պաշտոնական տվյալների համաձայն` ընտրողների ավելի քան 96 տոկոսը «կողմ» է քվեարկել Ռուսաստանի կազմում Ղրիմի ներառմանը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարան Ռուսաստանի կազմում Ղրիմի և Սևաստոպոլի ներառման մասին սահմանադրական օրենքներ է մտցրել: Ավելի ուշ Կրեմլում Ռուսաստանն ու Ղրիմը Ռուսաստանի կազմում հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի ներառման մասին պայմանագիր են ստորագրել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: