484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ փոխարտգործնախարարը համաձայն չէ այն մտքի հետ, թե Հայաստանը զգուշավոր դիրքորոշում ունի ղրիմյան հարցում
18:28
19 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը համաձայն չէ այն մտքի հետ, թե Հայաստանը զգուշավոր դիրքորոշում ունի ղրիմյան հարցում։

«Չեմ կարծում, որ մեր վերաբերմունքը ղրիմյան հարցին զգուշավոր է։ Արտգործնախարարը հայտարարություն արեց, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր դիրքորոշումն արտահայտեց, ես դրանում զգուշավորություն չեմ տեսնում»,– ասաց նա` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի հաղորդավարի հարցին ի պատասխան հայտարարել էր, որ Երևանը կողմ է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը, երկխոսության և ՄԱԿ–ի կանոնադրության ու միջազգային իրավունքի հիման վրա տարվող բանակցությունների միջոցով։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի իրադարձությունների հնարավոր ազդեցությանը ղարաբաղյան կարգավորման վրա` Նալբանդյանը նշել էր. «Մենք կողմ ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ և արդար կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով` ապահովելով Արցախի ժողովրդի` ապրելու, արարելու և սեփական երկրում սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը»։

ԼՂՀ իշխանությունները բացահայտ կողմ են արտահայտվել Ղրիմի հանրաքվեին` հայտարարելով, որ դրա անցկացումը դիտարկում են որպես ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորում միջազգային իրավունքին համապատասխան։

«Վերջին տարիների պրակտիկան և, մասնավորապես, Կատալոնիայի ու Շոտլանդիայի առաջիկա հանրաքվեները վկայում են, որ ազգերի ինքնորոշման անբաժան իրավունքի ճանաչումն ու իրագործումը նման հակամարտությունների խաղաղ կարգավորման առավել օպտիմալ և ժողովրդավարական ձևն է»,– ասվում էր ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունում։

Մարտի 16–ին Ղրիմի կարգավիճակի հանրաքվե է անցկացվել։ Քվեաթերթիկների 100 տոկոսի մշակման արդյունքներով քվեարկությանը մասնակցած ընտրողների 96.77 տոկոսը կողմ է արտահայտվել ՌԴ–ի կազմում Ղրիմն ընդգրկելու կետին։  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, երեքշաբթի ելույթ ունենալով Պետական դումայի պատգամավորների, Դաշնության խորհրդի անդամների, ՌԴ մարզերի ղեկավարների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, հայտնել է, որ խորհրդարանին է ուղղում Ռուսաստանի կազմում Ղրիմի և Սևաստոպոլի ընդգրկման մասին սահմանադրական օրենքները։ Ավելի ուշ Կրեմլում Ռուսաստանն ու Ղրիմը պայմանագիր են ստորագրել հանրապետությունը և Սևաստոպոլ քաղաքը Ռուսաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: