478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+32
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության լուծումը պայմանավորված չի լինի ղրիմյան իրադարձություններով. Սաֆրաստյան
16:48
19 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության լուծումը պայմանավորված չի լինի ղրիմյան իրադարձություններով, քանի որ յուրաքանչյուր հակամարտություն բացառիկ է և յուրովի է լուծվում, կարծում է Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

«Սակայն ազգերի ինքնորոշման յուրաքանչյուր առանձին դեպք չափազանց կարևոր է հայ ժողովրդի համար։ Շատ կարևոր է նաև, որ Հայաստանը հանդես գա հակամարտությունների միայն կարգավորման օգտին»,– չորեքշաբթի ասաց նա մամուլի ասուլիսում։

Սաֆրաստյանը միաժամանակ ընդգծեց, որ «ամեն դեպքում Ղարաբաղը Հայաստանի մաս է: Հայաստան է դա: Ռուսաստանին միանալու համար ես ոչ մի նախապայման չեմ տեսնում»։

«Սա Հայաստանն է, և մենք պետք է փորձենք հնարավորին չափ խաղաղ ճանապարհով հասնել հակամարտության արդար լուծման։ Իսկ Ռուսաստանի տեղն ու դերը ես տեսնում եմ որպես միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»,– նշեց նա։

Մարտի 16–ին Ղրիմի կարգավիճակի հանրաքվե է անցկացվել։ Քվեաթերթիկների 100 տոկոսի մշակման արդյունքներով քվեարկությանը մասնակցած ընտրողների 96.77 տոկոսը կողմ է արտահայտվել ՌԴ–ի կազմում Ղրիմն ընդգրկելու կետին։  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, երեքշաբթի ելույթ ունենալով Պետական դումայի պատգամավորների, Դաշնության խորհրդի անդամների, ՌԴ մարզերի ղեկավարների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, հայտնել է, որ խորհրդարանին է ուղղում Ռուսաստանի կազմում Ղրիմի և Սևաստոպոլի ընդգրկման մասին սահմանադրական օրենքները։ Ավելի ուշ Կրեմլում Ռուսաստանն ու Ղրիմը պայմանագիր են ստորագրել հանրապետությունը և Սևաստոպոլ քաղաքը Ռուսաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: