484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի անցյալի, ներկայի և ապագայի կապը Ղրիմի իրադարձությունների հետ անտեղի է. փորձագետ
14:53
19 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի անցյալի, ներկայի և ապագայի կապն ու համեմատությունը Ղրիմի իրադարձությունների հետ անտեղի է, կարծում է Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։

Ղրիմում մարտի 16–ին ինքնավարության կարգավիճակի մասին հանրաքվե անցկացվեց։ Պաշտոնական տվյալների համաձայն` ընտրողների ավելի քան 96 տոկոսը «կողմ» է քվեարկել Ռուսաստանի կազմում Ղրիմի ներառմանը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, երեքշաբթի ելույթ ունենալով Պետդումայի պատգամավորների, Դաշնության խորհրդի անդամների, ՌԴ ռեգիոնների ղեկավարների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջ, տեղեկացրել է, որ խորհրդարան Ռուսաստանի կազմում Ղրիմի և Սևաստոպոլի ներառման մասին սահմանադրական օրենքներ է մտցնում։ Ավելի ուշ Կրեմլում Ռուսաստանն ու Ղրիմը Ռուսաստանի կազմում հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի ներառման մասին պայմանագիր ստորագրեցին։

«Այս իրադարձությունները շատ հեռու են միմյանցից, և ես որևէ ընդհանուր բան չեմ տեսնում Ղարաբաղի և Ղրիմի իրավիճակների միջև», – ասել է Ալավերդյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում։

Նրա խոսքերով` ղարաբաղյան խնդիրը պետք է իր տեղն ունենա աշխարհաքաղաքական ասպարեզում և չպետք է համեմատվի մնացածների հետ։

«Հայտնի է, որ 1988 թ.–ի ղարաբաղյան իրադարձություններն ուղեկցվել են բացառապես լեգալ գործընթացներով, որոնք թույլ տվեցին Արցախի իշխանություններին կանգնել ընտրված ճանապարհի վրա», – նշել է փորձագետը։

Խոսելով Հայաստանի և ԼՂՀ–ի վերաբերյալ ԵՄ–ի և գերտերությունների դիրքորոշումների մասին` Ալավերդյանն ընդգծել է, որ եվրոպական պետությունները միշտ չեզոք դիրք են ընդունել։

«Հիմնականում բոլոր երկրները չեզոք դիրք են ընդունել, բացառությամբ մի քանի երկրների, մասնավորապես` Իտալիայի և Ֆրանսիայի, որոնք Հայաստանի նկատմամբ ջերմ վերաբերմունք են ցուցադրել», – կարծում է նա։

Ալավերդյանը նշել է նաև, որ Ղրիմի իրադարձություններն իսկապես տեղի բնակչության կամարտահայտությունն են։

«Բազմիցս եմ եղել Ղրիմում և կարող եմ ասել, որ այն միշտ բավականին մեկուսի էր։ Կարծում եմ, որ հանրաքվեի արդյունքները տեղի ռուսների և մասամբ թաթարների անկեղծ ուրախության առիթ դարձան», – ասել է փորձագետը։

Ռուսաստանի նկատմամբ համաշխարհային հանրության դիրքորոշման կապակցությամբ Ալավերդյանը նշեց, որ գերտերությունները պարզապես չեն ցանկանում տեսնել Ռուսաստանի հզորության ավելացումը։

«Ռուսաստանը կշարունակի գործել իր ոճով, այսինքն` կոշտ։ Այս հարցում նրան ուժ կհաղորդի երկրի աշխարհաքաղաքական դիրքը, մասնավորապես, նրա աշխարհագրական չափերը», – ասել է առաջին օմբուդսմենը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: