480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+25
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ճիշտ քաղաքականություն է վարում` Ղրիմի հակամարտությունում բացեիբաց չսատարելով կողմերից որևէ մեկին. փորձագետ
19:31
18 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը ճիշտ քաղաքականություն է վարում` Ղրիմի հակամարտությունում բացեիբաց չսատարելով կողմերից որևէ մեկին, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Հայաստանը վարվում է այնպես, ինչպես աշխարհի պետությունների մեծ մասը, բացի հակամարտության մեջ ուղղակիորեն ներգրավված պետություններից։ Նա սպասում է», – երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսկանդարյանը։ 

Նա նշել է, որ Ուկրաինան Հայաստանի համար կարևոր երկիր է, և այնտեղ միայն պաշտոնական տվյալներով բնակվում է ավելի քան հարյուր հազար էթնիկ հայ, ովքեր հանդես են գալիս հակամարտության բոլոր կողմերում։  

«Հայաստանը պետք է բարենպաստ հարաբերությունն ունենա ցանկացած պետության հետ, որը կձևավորվի Ուկրաինայի տարածքում, ցանկացած տեսքով` լինի դա արևմտամետ, թե արևելամետ», – ավելացրել է փորձագետը։

Իսկանդարյանը թերահավատորեն է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի անկախությունը Ռուսաստանի կողմից ճանաչելու հնարավորությանը` հայտարարելով, որ դրա համար պատճառ չի տեսնում։ «Իրապես Ղարաբաղը ոչ ոք չի ճանաչի, ինչպես չճանաչեցին Աբխազիայից, Հարավային Օսեթիայից, Կոսովոյից, Թիմորից, Հարավային Սուդանից հետո», – նշել է փորձագետը։ 

Նա ավելացրել է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում Ռուսաստանը վարքագիծը կախված կլինի ոչ թե Հայաստանից, այլ Արևմուտքի հետ նրա փոխհարաբերության սրությունից։

Կիրակի Ղրիմում կայացած հանրաքվեի արդյունքում` հանրաքվեին մասնակցած բնակիչների 96,77 տոկոսը «կողմ» է քվեարկել Ռուսաստանի կազմում ինքնավարության ներառմանը։ Հանրաքվեի անցկացման հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մալիշևի տվյալներով` քվեարկությանը մասնակցել է ընտրողների 83,1 տոկոսը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ղրիմի հանրաքվեն լիովին համապատասխանում է ՄԱԿ–ի կանոնադրությանը, իսկ դրա արդյունքները ելման կետ կլինեն թերակղզու ապագայի որոշման հարցում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հանրաքվեի անցկացումը համապատասխանել է միջազգային իրավունքի նորմերին և ՄԱԿ–ի կանոնադրությանը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։