481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ղրիմի ժողովուրդն իրացրեց պատմական հնարավորությունը. ԼՂՀ խորհրդարանի հայտարարություն
19:03
18 Մարտի 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ,18 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ԼՂՀ ԱԺ–ն ողջույն է հղել Ղրիմի ժողովրդին պատմական հնարավորության իրացման կապակցությամբ, հաղորդում է ԼՂՀ ԱԺ–ի մամուլի ծառայությունը։

«Մարտի 16-ին Ղրիմի ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեի միջոցով քվեարկեց իր ապագան ինքնուրույն տնօրինելու օգտին», – նշվում է ԼՂՀ խորհրդարանի պատգամավորական խմբակցությունների համատեղ հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ Ղրիմի կարգավիճակի հարցով հանրաքվեն, այդպիսով, դարձավ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման ևս մեկ նախադեպ, որով հերթական անգամ հաստատվեց, որ միջազգային իրավունքում պետության տարածքային ամբողջականությունը գերակա չէ ժողովրդի ազատ կամարտահայտության նկատմամբ:

«Արցախի խորհրդարանի քաղաքական ուժերը և պատգամավորական խումբը տեղին են համարում հիշեցնել, որ 1991թ. դեկտեմբերի 10-ին, առաջնորդվելով այդ պահին դեռևս գործող Խորհրդային Միության օրենսդրությամբ և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրացրեց իր ինքնորոշման իրավունքը և հանրաքվեի միջոցով իր վճռական խոսքն ասաց հօգուտ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ինչը վերահաստատվեց 2006թ. դեկտեմբերի 10-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքներով», – նշվում է հայտարարության մեջ։

«Հաշվի առնելով անկախության հանրաքվեից հետո Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ հարաբերությունների կարգավորումը ձգձգելու դառը փորձը՝ Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները և պատգամավորական խումբը կոչ են անում ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում տեղի ունեցած հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակը կարգավորվի բացարձակապես խաղաղ միջոցներով, փոխադարձ հարգանքի հիման վրա», – նշվում է հայտարարության մեջ։

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Ղրիմի Հանրապետության ճանաչման մասին» հրամանագիր։ Երեքշաբթի ՌԴ նախագահը, Ղրիմի Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը, հանրապետության վարչապետ Սերգեյ Ակսյոնովն ու Սևաստոպոլի քաղաքային խորհրդի նախագահ Ալեքսեյ Չալին պայմանագիր ստորագրեցին Ղրիմի և Սևաստոպոլի` ՌԴ–ի կազմում ներառվելու մասին։ 

Կիրակի Ղրիմում հանրաքվե անցկացվեց, որի մասնակիցների գրեթե 97 տոկոսը «կողմ» քվեարկեց թերակղզու` Ռուսաստանի կազմում ներառվելուն։ Հաղորդվում էր, որ քվեարկությանը մասնակցությունը գերազանցել է 83 տոկոսը։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ հանրաքվեի անցկացումը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին և ՄԱԿ–ի կանոնադրությանը։ 

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: