480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+24
Եղանակը Երևանում
Հայ
Ուկրաինայի ճգնաժամը բացահայտեց Ռուսաստանի` 90–ականների անկումից հետո ամրապնդվող դիրքերը. հայ փորձագետ
18:16
18 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինական ճգնաժամը ցույց տվեց Ռուսաստանի` 90–ականներին գրանցված անկումից հետո ամրապնդվող դիրքերն ու ցուցադրեց, որ այդ տարիներին սահմանված միաբևեռ աշխարհակարգն ապրում է իր վերջին օրերը, երեքշաբթի լրագրողներին ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

«Այն խիզախությունն ու վճռականությունը, որոնք ցուցադրում է Ռուսաստանը տեղի ունեցող իրադարձություններում, վկայում են այն մասին, որ այս ամենն արկածախնդրություն չէ», – ասել է Մանասյանը մամուլի ասուլիսի ընթացքում։

Նա նշել է, որ իրադարձությունների ընթացքն ու զարգացումը ցույց են տալիս, որ Եվրոպան, որը տարածաշրջանում Ռուսաստանի գլխավոր ընդդիմախոսն է, մեծ զգուշավորություն է դրսևորում իր գործողություններում, քանի որ գիտի, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները կանդրադառնան հենց իր վրա, և նա մեծ վնասներ կկրի։

Փորձագետի խոսքերով` Եվրոպան իր համար որպես առաջնահերթություն է սահմանել տնտեսական շահերը, այդ պատճառով պետք է ենթադրել, որ հենց այդ պատճառով նա չի գնա հարաբերությունների կտրուկ սրման։

Ղրիմի հարցում ԱՄՆ–ի իրականացրած քաղաքականությունը փորձագետն անհաջող համարեց, քանի որ Վաշինգտոնի հռետորաբանության մեջ օգտագործվում են ձևակերպումներ, ըստ որոնց` Միացյալ Նահանգները երբեք չեն ճանաչի Ղրիմի ժողովրդի կամարտահայտության ու անցկացված հանրաքվեի լեգիտիմությունը։

Իսկ Վլադիմիր Պուտինի ընտրած քաղաքականությունը, որով նա «դեմ» հանդես եկավ բռնության կիրառմանը, քաղաքագետը համարեց ավելի քաղաքակիրթ և հեռանկարային։

«Իհարկե, գործընթացն ավարտված չէ, և կարելի է ասել, որ այն նոր է սկսվում, սակայն այս ամենը վկայում է այն մասին, որ մենք գտնվում ենք բեկումնային կետում», – նշել է Մանասյանը։

Նա նաև ընդգծել է, որ Ղրիմի հարցում իրար են համադրվում և բախվում երկու հիմնական սկզբունք` տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ «Իրականում, այս երկու սկզբունքների միջև որևէ հակասություն չկա, և այդ հակասությունները շեշտադրվում կամ ներկայացվում են` ելնելով միայն քաղաքական նկատառումներից», – ասել է փորձագետը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: