478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+38
Եղանակը Երևանում
Հայ
Ղրիմի խնդրի շուրջ իրավիճակի հետագա զարգացումն արդեն քաղաքական հարթության վրա է. Մինասյան
15:38
18 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ղրիմի խնդրի շուրջ գոյություն ունեցող իրավիճակի հետագա զարգացումն արդեն քաղաքական, այլ ոչ թե իրավական հարթության վրա է, կարծում է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։

«Այն գործընթացը, որը մենք տեսնում ենք Ղրիմի շուրջ, բացառապես իրավական հարթության վրա չէ։ Խոսքը քաղաքական և, եթե կարիք կա, նաև ռազմական–ռազմավարական հարթության մասին է, որտեղ կշարունակվի ղրիմյան հակամարտության շուրջ իրադարձությունների հետագա զարգացումը», – հայտարարել է Մինասյանը երեքշաբթի «Ղրիմի ընտրությունն, ու դրա ազդեցությունը տարածաշրջանի վրա» թեմայով քննարկման ընթացքում, որը կազմակերպվել է «Մեդիակենտրոն» կազմակերպության կողմից Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) հետ համատեղ «Կամուրջների հաստատում. Հարավկովկասյան IWPR–ի ներուժի ուժեղացումը» ծրագրի շրջանակներում, որը գործում է Նորվեգիայի ԱԳՆ–ի աջակցությամբ։

Այս կապակցությամբ Մինասյանը նշել է, որ ժամանակակից գործող միջազգային իրավունքը խորը ճգնաժամի մեջ է 90–ականների և 2000–ականների իրադարձություններից հետո։
Միաժամանակ Եվրոատլանտյան համագործակցության ինստիտուտի քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Գորբաչը նշել է, որ կիրակի Ղրիմում անցկացված հանրաքվեն իրավական ուժ չունի և ժողովրդի ազատ կամարտահայտություն չէ։ «Ես որակում եմ դա որպես մեծ, թանկարժեք սոցիոլոգիական հարցում, որն անցկացվել է արտասովոր պայմաններում», – հայտարարել է Գորբաչը լրագրողներին։

Կիրակի Ղրիմում կայացած հանրաքվեի արդյունքում` հանրաքվեին մասնակցած բնակիչների 96,77 տոկոսը «կողմ» է քվեարկել Ռուսաստանի կազմում ինքնավարության ներառմանը։ Հանրաքվեի անցկացման հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մալիշևի տվյալներով` քվեարկությանը մասնակցել է ընտրողների 83,1 տոկոսը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ղրիմի հանրաքվեն լիովին համապատասխանում է ՄԱԿ–ի կանոնադրությանը, իսկ դրա արդյունքները ելման կետ կլինեն թերակղզու ապագայի որոշման հարցում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հանրաքվեի անցկացումը համապատասխանել է միջազգային իրավունքի նորմերին և ՄԱԿ–ի կանոնադրությանը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։