486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՊԴ պատգամավորներն Արևմուտքին առաջարկել են պատժամիջոցները տարածել պատգամավորական ողջ կորպուսի վրա
14:48
18 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Պետական դուման մի քանի ռուսների դեմ «ԱՄՆ–ի և Եվրոպական միության պատժամիջոցների մասին» հայտարարություն է ընդունել։ Պատգամավորները միանում են իրենց այն գործընկերներին, որոնց նկատմամբ ԱՄՆ–ն և ԵՄ–ն որոշել են պատժամիջոցներ կիրառել Ղրիմի հանրաքվեից հետո, և առաջարկում են իրենց նույնպես արգելել մուտք գործել այդ երկրներ։

«Առաջարկում ենք պարոն Օբամային (ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային) և եվրապաշտոնյաներին տվյալ հայտարարությանը կողմ քվեարկած բոլոր պատգամավորներին ընդգրկել ռուս քաղաքացների այն ցուցակում, որոնց վրա տարածվում են ԱՄՆ–ի և Եվրամիության պատժամիջոցները»,– ասվում է հայտարարությունում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Անհրաժեշտ 226 ձայնի դեպքում փաստաթղթի օգտին է քվեարկել 353 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չի եղել։

Պատգամավորները նշում են, որ ԱՄՆ նախագահի և եվրոպացի պաշտոնյաների որոշումը կապված է Ղրիմում և Սևաստոպոլում կայացած ժողովրդական հանրաքվեների նկատմամբ «Ռուսաստանի անօրինական դիրքորոշման» հետ։ «Զարմանալի է, որ ժողովրդի կամարտահայտումն այդքան չեն ընդունում, քանի որ ԱՄՆ–ն և Եվրոպական միությունը միշտ հայտարարել են, որ հավատարիմ են ժողովրդավարությանը և կողմ են հանդես եկել ինքնուրույն սեփական ճակատագիրը որոշելու իրավունքին»,– ասվում է հայտարարությունում։

Կիրակի Ղրիմում կայացել է հանրաքվե, որի մասնակիցների գրեթե 97 տոկոսը քվեարկել է Ռուսաստանի կազմում թերակղզու ընդգրկվելու կետի օգտին։ Հաղորդվում էր, որ մասնակցությունը գերազանցել է 83 տոկոսը։ Միջազգային դիտորդները նշել են, որ հանրաքվեն անցել է միջազգային նորմերին համապատասխան և առանց խախտումների։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հանրաքվեի անցկացումը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին և ՄԱԿ–ի Կանոնադրությանը։ Երկուշաբթի նա «Ղրիմի Հանրապետությունը ճանաչելու մասին» հրամանագիր է ստորագրել։

Երկուշաբթի ԱՄՆ–ն որոշել է պատժամիջոցներ սահմանել ռուս քաղաքական բարձրաստիճան գործիչների նկատմամբ, իսկ Եվրամիության արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են պատժամիջոցներ կիրառել ռուս և ուկրաինացի այն պաշտոնյաների նկատմամբ, ում մեղավոր են համարում «Ուկրաինայի տարածքային ամբողջականության խաթարման մեջ»։ Պուտինն ավելի վաղ ասել էր, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակի հետ կապված հնարավոր պատժամիջոցներից վնասը փոխադարձ է լինելու։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի խոսքով, Մոսկվան ստիպված կլինի հնարավոր պատժամիջոցներին, որոնք պարտադիր չէ, որ համարժեք լինեն։ Պատժամիջոցների է ենթարկվելու նաև Ելենա Միզուլինան, ում նախաձեռնությամբ երկրում ընդունվել է երեխաների շրջանում միասեռականության քարոզչության արգելքի մասին օրենքը։ ՊԴ աշխատակազմում գործակալության աղբյուրի խոսքով, ժողովրդական ընտրյալները կնոջ նկատմամբ պատժամիջոցները կապում են Արևմուտքում սուր ընկալված այդ փաստաթղթի ընդունման հետ։

«Այս ամբողջ քաղաքական հիստերիան Ելենա Միզուլինայի նախաձեռնությամբ ընդունված օրենքն է` երեխաների շրջանում միասեռականության քարոզչությունն արգելելու մասին։ Ելենա Միզուլինայի հայտնվելը ցուցակում ակնհայտորեն ցույց է տալիս, որ այդ ցուցակն ընդհանուր ոչինչ չունի, այսպես կոչված, «Ղրիմի թեմայի» հետ, այլ հերթական անգամ հաստատում է, որ ԱՄՆ–ն փորձում է սահմանափակել նրանց իրավունքները, ովքեր ունեն սեփական հստակ քաղաքացիական դիրքորոշում»,– ասվում է հայտարարությունում։

«Մենք սկզբունքների առուծախով չենք զբաղվում և ոչ մի պատժամիջոցից չենք վախենում»,– ասվում է ՊԴ–ի հայտարարությունում։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: