487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան չի ընդունում Ղրիմի հանրաքվեի արդյունքները. ԱԳՆ
19:24
17 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիան չի ընդունում մարտի 16–ին Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքները, ասվում է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։

Կիրակի Ղրիմում և Սևաստոպոլում հանրաքվե է անցկացվել։ Քվեաթերթիկների 100 տոկոսի մշակման արդյունքում քվեարկությանը մասնակցած ընտրողների 96.77 տոկոսը կողմ է արտահայտվել Ղրիմը ՌԴ–ի կազմում ընդգրկելու կետին։  Հանրաքվեի անցկացման հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մալիշևի տվյալներով, մասնակցությունը կազմել է 83.1 տոկոս։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտարարել է, որ Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացումը համապատասխանել է միջազգային իրավունքի և ՄԱԿ–ի կանոնադրության նորմերին։

«2014 թվականի մարտի 16–ին Ղրիմում անցկացված անօրինական «հանրաքվեի» արդյունքը, ինչպես նաև փաստացի դրությունը, որը կհաստատվի դրանից հետո համապատասխան քայլերի արդյունքում, Թուրքիայի տեսանկյունից, անվավեր կլինեն և չեն ճանաչվի»,– ասվում է հայտարարությունում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Փաստաթղթում ընդգծվում է, թե Թուրքիան միշտ մատնանշել է, որ Ուկրաինայում ճգնաժամը պետք է լուծել անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա, ժողովրդավարական սկզբունքների շրջանակում և միջազգային համաձայնագրերին և իրավաբանական իրավունքին համապատասխան։ Նշված է նաև, որ Թուրքիան մեծապես կարևորում է և առաջնահերթություն է տալիս Ղրիմի թաթարների` «իրենց պատմության ընթացքում արդեն մեծ դժբախտություն վերապրած եղբայրական ժողովրդի» անվտանգության և բարեկեցության հարցին։

«Մենք հրավիրում ենք հակամարտության կողմերին նստել բանակցային սեղանի շուրջ` վերոնշյալ սկզբունքների հիման վրա հարցին քաղաքական լուծում տալու համար»,– նշում է Թուրքիայի ԱԳՆ–ն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։