483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Լավրովն Ուկրաինայի իրավիճակը քննարկել է դեսպանների և ԵԱՀԿ երկրների ներկայացուցիչների հետ. ԱԳՆ
18:57
17 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի Մոսկվայում հանդիպել է դեսպանների և ԵԱՀԿ անդամ պետությունների լիազոր ներկայացուցիչների հետ` Ուկրաինայի իրավիճակը և կազմակերպության անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների առաջիկա նիստը քննարկելու համար, ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի հաղորդագրության մեջ։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Կազմակերպության շրջանակում արտաքին քաղաքական համակարգումն ամրապնդելու և այս տարվա ապրիլի 3–ին Մոսկվայում ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի նախապատրաստման հարցեր։ Սերգեյ Լավրովը տեղեկացրել է գործընկերներին ՀԱՊԿ–ում ռուսական նախագահության և ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի Սոչիի (2013 թվական) նստաշրջաններում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հաստատած որոշումների իրագործման մասին»,– ասել են գերատեսչությունում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ ԱԳՆ–ում հայտնել են, որ «կարծիքներ են փոխանակվել միջազգային խնդիրների շուրջ` ներառյալ Աֆղանստանի իրավիճակը և Ուկրաինայի ու Ղրիմի իրադարձությունների զարգացումը»։

Ուկրաինայում փետրվարի 22–ին պետական հեղաշրջման հատկանիշներով իշխանափոխություն է կատարվել։ Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել Վիկտոր Յանուկովիչին, փոխել է Սահմանադրությունը, նախագահի պարտավորությունների կատարումը դրել է ազատ արձակված Տիմոշենկոյի համախոհ Ալեքսանդր Տուրչինովի վրա և ընտրություններ է նշանակել մայիսի 25–ին։ Յանուկովիչը հայտարարել է, որ ստիպված է եղել հեռանալ Ուկրաինայից ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի պատճառով և մնում է օրինական ճանապարհով ընտրված նախագահը։ Մոսկվան կարծում է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշումների լեգիտիմությունը կասկածներ է հարուցում։ Ուկրաինայի արևելյան և հարավային մի շարք շրջաններ, ինչպես նաև Ղրիմը չեն ճանաչել Գերագույն ռադայի որոշումների լեգիտիմությունը` հայտարարելով Յանուկովիչի պաշտոնանկության անօրինականության մասին, ինչպես նաև որոշում են ընդունել իրենց տարածաշրջանների հետագա ճակատագրի վերաբերյալ հանրաքվեների անցկացման մասին։

Կիրակի օրը Ղրիմում և Սևաստոպոլում կարգավիճակի հանրաքվե է անցկացվել։ Քվեաթերթիկների 100 տոկոսի մշակման արդյունքում քվեարկությանը մասնակցած ընտրողների 96.77 տոկոսը կողմ է արտահայտվել ՌԴ–ի կազմում Ղրիմն ընդգրկելու կետին։  Հանրաքվեի անցկացման հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մալիշևի տվյալներով, մասնակցությունը կազմել է 83.1 տոկոս։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: