486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը չի ցանկանում, որ Ղրիմի իրավիճակը կրկնվի Ուկրաինայի արևելյան շրջաններում. հայ փորձագետ
17:39
17 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը չի ցանկանում, որ Ղրիմի իրավիճակը կրկնվի նաև Ուկրաինայի արևելյան շրջաններում, որպեսզի չփչացնի Արևմուտքի հետ արդեն իսկ սրված հարաբերությունները, կարծում է քաղաքագետ Արամ Մանուկյանը։

«Բնականաբար, ուկրաինական ճգնաժամը Ղրիմի հանրաքվեով չի ավարտվի` վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ Ուկրաինայի հարավ–արևելքում լարվածությունն էլ ավելի է մեծանում, սակայն հարկ է ընդգծել, որ Ղրիմի նախադեպը շղթայական ռեակցիայով չի տարածվի Ուկրաինայի արևելյան շրջանների վրա, քանի որ Ռուսաստանը չի սրի Արևմուտքի հետ ունեցած բարդ հարաբերությունները։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի արևելյան շրջաններին, ապա Ռուսաստանը, հավանաբար, կողմ կլինի տվյալ տարածքների ինքնավարությանը»,– երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Մանուկյանը։

Մեկնաբանելով Արևմուտքի` Ղրիմի հանրաքվեի արդյունքների վերաբերյալ դիրքորոշումը ` փորձագետը նշեց, որ պետք է խոսել ոչ թե հանրաքվեի` միջազգային իրավական նորմերին չհամապատասխանելու, այլ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև ակնհայտ աշխարհաքաղաքական տարաձայնությունների մասին։

Սակայն, նրա խոսքով, Մոսկվա հերթական անգամ ցույց տվեց, որ կարող է դուրս գալ թվացյալ պարտությունից և իր օգտին շրջել իրադարձությունների ընթացքը։ «Դա հերթական անգամ վկայում է, որ Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքն աշխարհում վերջին ժամանակներում զգալիորեն ամրապնդվել է»,– ասաց փորձագետը։

Մանուկյանը նշեց նաև, որ վերջին իրադարձությունների ֆոնին աճում է Թուրքիայի ակտիվությունը, վարչապետ Էրդողանը, մասնավորապես, նախօրեին հայտարարել է, որ նրանք կողմ են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, և, ինչպես հայտնում է Hurriyet թերթը, պատրաստ են օժանդակություն ցուցաբերել Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ–ի համապատասխան որոշումներին, եթե այդպիսիք ընդունվեն։

«Դա միանգամայն տրամաբանական է, քանի որ Թուրքիային պատմական հնարավորություն էր ընձեռվել գերակշռող դիրքի հասնել Սև ծովում, ինչը, բարեբախտաբար, տեղի չունեցավ Ռուսաստանի վճռական քաղաքականության շնորհիվ»,– ասաց Մանուկյանը։

Պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին` փորձագետը նշեց, որ առաջիկայում Ղրիմի նոր կարգավիճակի ճանաչում պետք չէ ակնկալել, սակայն դա թերակղզու համար առանցքային նշանակություն չի ունենա։

Իսկ ինչ վերաբերում է Ուկրաինայի նոր ղեկավարության` Ղրիմին ջրա– և գազամատակարարման դադարեցման մասին սպառնալիքներին, ապա, քաղաքագետի կարծիքով, դա անիրական է և, նախաձեռնելով Ռուսաստանին Ղրիմի միացման այս հանրաքվեն, այդ ամենը հաշվի էր առնվել։ «Եվ, բնականաբար, կձեռնարկվեն բոլոր քայլերը, որ այդ սպառնալիքները չիրագործվեն»,– ասաց փորձագետը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։