481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ղրիմը մարտի 30–ին Մոսկվայի ժամանակին կանցնի. խորհրդարանի որոշում
16:14
17 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ղրիմը մարտի 30–ին անցնում է Մոսկվայի ժամանակին, համապատասխան որոշումն ընդունվել է Ղրիմի խորհրդարանի նիստում։

«Ղրիմի Հանրապետության տարածքում սահմանել ժամանակի հաշվարկման կարգ երրորդ ժամային գոտուն համապատասխան` 2014 թվականի մարտի 30–ին ժամացույցի սլաքը ժամը 2։00–ին տեղափոխելով երկու ժամ առաջ»,– ասվում է որոշման մեջ։

Ղրիմի խորհրդարանն առանձին նշել է, որ այդ կանոնները կվերաբերեն երկրի տրանսպորտի երթևեկին և հեռախոսակապի աշխատանքին։

«Սահմանել, որ ընդհանուր օգտագործման երկաթուղային, ջրային, օդային միջքաղաքային ավտոտրանսպորտի երթևեկը, ինչպես նաև միջքաղաքային հեռախոսային, հեռագրային կապի աշխատանքը Ղրիմի Հանրապետությունում իրականացվում են Մոսկվայի ժամանակին համապատասխան»,– ասվում է խորհրդարանի կայքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Կիրակի օրը Ղրիմի կարգավիճակի հանրաքվե է անցկացվել։ Քվեաթերթիկների 100 տոկոսի մշակման արդյունքում քվեարկությանը մասնակցած ընտրողների 96.77 տոկոսը կողմ է արտահայտվել ՌԴ–ի կազմում Ղրիմն ընդգրկելու կետին։  Հանրաքվեի անցկացման հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մալիշևի տվյալներով, մասնակցությունը կազմել է 83.1 տոկոս։

Հանրաքվեում երկու հարց էր ներկայացվել` «Կո՞ղմ եք Ղրիմի վերամիավորմանը Ռուսաստանի հետ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի իրավունքներով» և «Կո՞ղմ եք Ղրիմի Հանրապետության` 1992 թվականի սահմանադրության գործողության վերականգնմանը և Ուկրաինայի կազմում Ղրիմի կարգավիճակին»։ Հաստատված է համարվում այն տարբերակը, որի օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: