481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ ԱԳՆ ղեկավարները մտածում են` Ուկրաինայի իրավիճակի կապակցությամբ ինչ պատասխան տան ՌԴ–ին. Էշթոն
15:50
17 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ԵՄ ԱԳՆ ղեկավարները մտածում են, թե Ուկրաինայի իրավիճակի կապակցությամբ ինչ պատասխան տան Ռուսաստանին, Բրյուսելում Արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսաստանն առաջարկել է ԱՄՆ–ին և ԵՄ–ին Ուկրաինայի աջակցության սեղմ խումբ ձևավորել` ուկրաինական բոլոր քաղաքական ուժերի համար ընդունելի կազմով։ Ուկրաինայում փետրվարի 22–ին պետական հեղաշրջման հատկանիշներով իշխանափոխություն է կատարվել։ Գերագույն ռադան պաշտոնանկ է արել Վիկտոր Յանուկովիչին, փոխել է Սահմանադրությունը, նախագահի պարտավորությունների կատարումը դրել է ազատ արձակված Տիմոշենկոյի համախոհ Ալեքսանդր Տուրչինովի վրա և ընտրություններ է նշանակել մայիսի 25–ին։ Ռադան փետրվարի 27–ին հաստատել է, այսպես կոչված, ժողովրդական վստահության կառավարության կազմը։ Յանուկովիչը հայտարարել է, որ ստիպված է եղել հեռանալ Ուկրաինայից ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի պատճառով և մնում է օրինական ճանապարհով ընտրված նախագահը։ Մոսկվան կարծում է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշումների լեգիտիմությունը կասկածներ է հարուցում։

Կիրակի օրը Ղրիմի կարգավիճակի հանրաքվե է անցկացվել։ Քվեաթերթիկների 100 տոկոսի մշակման արդյունքներով քվեարկությանը մասնակցած ընտրողների 96.77 տոկոսը կողմ է արտահայտվել ՌԴ–ի կազմում Ղրիմն ընդգրկելու կետին։  Հանրաքվեի անցկացման հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մալիշևի տվյալներով, մասնակցությունը կազմել է 83.1 տոկոս։ Ղրիմի իշխանությունները հոռետեսորեն են ընկալում Արևմուտքի` հանրաքվեի անօրինականության մասին հայտարարությունները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ հանրաքվեն ամբողջովին համապատասխանում է ՄԱԿ–ի կանոնադրությանը։

Էշթոնի խոսքով` ԵՄ–ն պնդում է, որ հանրաքվեն հակասում է միջազգային և ուկրաինական օրենսդրությանը։ «Մենք այսօր կտեսնենք, թե ինչ ենք անելու, այսպես կոչված, Ղրիմի հանրաքվեի հետ։ Միջազգային իրավունքով և ուկրաինական սահմանադրությամբ դա անօրինական է։ Մենք պետք է քննարկենք, թե որն է լինելու մեր պատասխանը»,– ասել է Էշթոնը։

«Ես կրկին կոչ եմ անում ՌԴ–ին հանդիպել ուկրաինացի առաջնորդների հետ և երկխոսություն սկսել նրանց հետ»,– ավելացրել է նա։

Բրիտանական ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգը կարծում է, որ Ուկրաինայի իրավիճակի էսկալացիայում մեղավորների դեմ ԵՄ պատժամիջոցների ցուցակում պետք է լինեն նաև ռուսների և ուկրաինացիների ազգանուններ։ «Պետք է սպասել, ցուցակը դեռ քննարկվում է ԵՄ–ի 28 երկրների հետ, բայց ես հույս ունեմ, որ այն կընդգրկի նաև ռուսների և ուկրաինացիների անուններ»,– ասել է Հեյգը` ավելացնելով, որ երկուշաբթի նախարարները կքննարկեն ակտիվների սառեցումը և արտոնագրերի տրման հարցում մերժումները։

Ավելի վաղ ասվել էր, որ ԵՄ փորձագետներն ու դիվանագետները 120-130 բարձրաստիճան պաշտոնյաներից բաղկացած նախնական ցուցակ են կազմել, որոնց վրա կարող են տարածվել պատժամիջոցները։ ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Մոսկվան ստիպված կլինի պատասխանել հնարավոր պատժամիջոցներին, և պարտադիր չէ, որ այդ պատասխանը համարժեք լինի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: