481.97
+0.54
571.57
+1.89
8.35
+0.06
-1
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվան հորդորում է ճանաչել և հարգել Ղրիմի` սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը. ԱԳՆ
15:25
17 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվան հորդորում է ճանաչել և հարգել Ղրիմի` բնակչության ազատ կամարտահայտման արդյունքներին համապատասխան սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ԱԳՆ հայտարարությանը։

«Մենք ճանաչում և հարգում ենք Ղրիմի` 2014 թվականի մարտի 16–ի հանրաքվեի ընթացքում սեփական բնակչության ազատ կամարտահայտման արդյունքներին համապատասխան սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը»,– հայտնում է գերատեսչությունը։

Ռուսաստանն առաջարկել է ԱՄՆ–ին և ԵՄ–ին Ուկրաինայի աջակցության սեղմ խումբ ձևավորել` ուկրաինական բոլոր քաղաքական ուժերի համար ընդունելի կազմով։ Ուկրաինայում փետրվարի 22–ին պետական հեղաշրջման հատկանիշներով իշխանափոխություն է կատարվել։ Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել Վիկտոր Յանուկովիչին, փոխել է Սահմանադրությունը, նախագահի պարտավորությունների կատարումը դրել է ազատ արձակված Տիմոշենկոյի համախոհ Ալեքսանդր Տուրչինովի վրա և ընտրություններ է նշանակել մայիսի 25–ին։ Ռադան փետրվարի 27–ին հաստատել է, այսպես կոչված, ժողովրդական վստահության կառավարության կազմը։ Յանուկովիչը հայտարարել է, որ ստիպված է եղել հեռանալ Ուկրաինայից ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի պատճառով և մնում է օրինական ճանապարհով ընտրված նախագահը։ Մոսկվան կարծում է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշումների լեգիտիմությունը կասկածներ է հարուցում։

Ուկրաինայի արևելյան և հարավային մի շարք շրջաններ, ինչպես նաև Ղրիմը չեն ճանաչել Գերագույն ռադայի որոշումների լեգիտիմությունը` հայտարարելով Յանուկովիչի պաշտոնանկության անօրինականության մասին, ինչպես նաև որոշում են ընդունել իրենց տարածաշրջանների հետագա ճակատագրի վերաբերյալ հանրաքվեների անցկացման մասին։ Կիրակի օրը Ղրիմում և Սևաստոպոլում անցկացվել է հանրաքվե, որի արդյունքներով քվեարկությանը մասնակցած ընտրողների 96.77 տոկոսը կողմ է արտահայտվել ՌԴ–ի կազմում Ղրիմն ընդգրկելու կետին։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:00
26 Դեկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը
Սերժ Սարգսյանը հաջողություններ և ակտիվ աշխատանք է մաղթել նաև ԱՊՀ-ում 2018 թվականին նախագահությունը ստանձնող երկրի նախագահին:
18:11
25 Դեկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 26-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա:
14:43
25 Դեկտեմբերի 2017
Հայաստանում միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել ԵՄ –ի հետ համաձայնագիրն իրականացնելու նպատակով
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել:
14:49
20 Դեկտեմբերի 2017
Հայատյացությունն ադրբեջանական դասագրքերում. Երևանում կայացել է Azerichild.education կայքի շնորհանդեսը
Azerichild.education կայքի շնորհանդեսը կայացել է չորեքշաբթի «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում։
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։