483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Մեծ Բրիտանիան Պուտինին հորդորում է զերծ մնալ Ղրիմի հանրաքվեի արդյունքները ճանաչելուց և հարցը լուծել ԵԱՀԿ և ԵԽ շրջանակներում. դեսպան
17:00
14 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մեծ Բրիտանիան կոչ է անում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զերծ մնալ Ղրիմի հանրաքվեի արդյունքները ճանաչելուց և հարցը լուծել ԵԱՀԿ և Եվրոպայի Խորհրդի շրջանակներում, իր բլոգում գրել է Հայաստանում Միացյալ Թագավորության Արտակարգ և Լիազոր դեսպան Քեթի Լիչը։

«Մենք շարունակում ենք համոզել Ռուսաստանին օգտագործել այդ ռեսուրսները (ԵԱՀԿ և ԵԽ - «Նովոստի–Արմենիա»), դիվանագիտական լուրջ երկխոսություն ծավալել ուկրաինական կառավարության հետ և խնդրի խաղաղ լուծում գտնել, քանի դեռ ուշ չէ։ Նախագահ Պուտինի առաջին կարևոր քայլը կիրակի օրվա քվեարկության արդյունքների ճանաչումից զերծ մնալն է»,– ասվում է դեսպանի գրառման մեջ։

Լիչը նշում է, որ երբ 20–րդ դարում երկու համաշխարհային պատերազմները կործանեցին Եվրոպան, ստեղծվեց 1991 թվականից հետո ավելի ամրացած կազմակերպությունների մի ցանց` անցյալի դառն առճակատումներից խուսափելու և հակամարտությունները խաղաղ ճանապարհով հարթելու գործում աշխարհին օգնելու համար։

«Այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին են ԵԱՀԿ–ն և Եվրոպայի Խորհուրդը, որոնց ինտեգրված անդամ է Ռուսաստանը, գոյություն ունեն, որ աջակցեն պետություններին ինքնորոշման հարցեր բարձրաձայնելու և իրենց փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու հարցերում»,– ընդգծել է նա։

«Մենք բոլորս, ովքեր հոգ են տանում Եվրոպայի խաղաղության համար, ցնցված ենք վերջին երկու շաբաթներին Ղրիմում կատարվող իրադարձություններով։ Կիրակի Ղրիմում կանցկացվի հանրաքվե, որը որևէ հնարավորություն չի տալիս նրանց, ովքեր ցանկանում են պահպանել Ղրիմի` որպես Ուկրաինայի անբաժանելի մասի կարգավիճակը։ Մարդիկ կարող են միայն քվեարկել Ռուսաստանին միանալու օգտին կամ դե ֆակտո անկախության օգտին` վերադարձնելով 1992 թվականի չգործող սահմանադրությունը»,– ասվում է գրառման մեջ։

Դեսպանը նշել է, որ մինչդեռ Ռուսաստանը կողմ է հանրաքվեին, G7–ը, ԵՄ–ն, Անվտանգության խորհրդի այլ անդամներ և միջազգային հանրության մեծ մասը հստակ արտահայտվել են, որ Ղրիմի մարտի 16–ի հանրաքվեն անօրինական է։

Նա հիշեցրել է ԵԱՀԿ գործող նախագահի`Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բյուրքհալթերի` մարտի 11–ի հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականության, Ղրիմի ինքնավարության կամ ինքնիշխանության վերաբերյալ ցանկացած հանրաքվե պետք է հիմնված լինի Ուկրաինայի Սահմանդրության վրա և համապատասխանի միջազգային իրավունքին։

«Հանրաքվեի անցկացումը նույնպես ամբողջովին անօրինական կլինի։ Կարելի՞ է, արդյոք, ազատ և արդար համարել այն հանրաքվեն, որը կազմակերպվել է երկու շաբաթվա ընթացքում, երբ փողոցներում կան զինված մարդիկ` առանց տարբերանշանների, երբ լրագրողների նկատմամբ բռնություն են կատարում և առգրավում են նրանց սարքավորումները, երբ խոչընդոտում են միջազգային ներկայացուցիչների ժամանումը Ղրիմ, երբ, չնայած ռուսական կողմի հերքումներին, հստակ ապացույցներ կան, որ ռուսական զորքերը լքել են իրենց բազաները և զբաղեցրել Ղրիմի ենթակառուցվածքները` խախտելով Ուկրաինայի ինքնիշխանությւոնը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև մի շարք երկկողմ և բազմակողմանի համաձայնագրեր»,– նշվում է գրության մեջ։

Դեսպանն ընդգծել է նաև, որ հանրաքվե կարող է ծրագրվել միայն այն ժամանակ, երբ պարզ կդառնա, որ բոլոր կողմերը պատրաստ են խաղաղությամբ ընդունել դրա արդյունքը։

«Սա պատճառներից մեկն է, թե ինչու մենք Մեծ Բրիտանիայում պատրաստ ենք Շոտլանդիայի անկախության հանրաքվե անցկացնել այս տարի»,– ավելացրել է նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։