487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի փոխվարչապետը կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին
10:48
14 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գևորգյանն ուրբաթ Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի 61-րդ նիստի աշխատանքներին, հաղորդում է կառավարման նախարարության մամուլի ծառայությունը։

Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր բնագավառներին վերաբերող մեկ տասնյակից ավելի հարցեր:

Մասնավորապես` կքննարկվեն ԱՊՀ մասնակից երկրների տրանսպորտային անվտանգության ապահովման ոլորտում տեղեկատվական փոխգործակցության մասին համաձայնագրի, ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրների որոշման կանոնների մասին համաձայնագրում առաջարկվող փոփոխությունների նախագծերը, հաշվետվություններ և զեկույցներ կներկայացվեն ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրով 2013 թ. համար նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի և ծրագրի իրականացման 2012-2014թթ. համալիր միջոցառումների, աուդիտորական ծառայությունների շուկայի իրավիճակի և աուդիտի միջազգային չափանիշները ԱՊՀ երկրներում կիրառելու մասին: Նիստի մասնակիցները կանդրադառնան ֆինանսաբյուջետային և կազմակերպական մի շարք այլ հարցերի:

Փոխվարչապետը կմասնակցի նաև «ԱՊՀ-ն և փոխգործակցության նոր ձևաչափերը» խորագրով միջազգային տնտեսական համաժողովին, որի ընթացքում կքննարկվեն ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական համագործակցության զարգացման մի շարք հարցեր:

Մասնավորապես` կքննարկվեն ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրի և Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի իրականացմանը, ԱՊՀ-ում զբոսաշրջության արդյունավետ զարգացմանը, ինտեգրացիոն գործընթացների զարգացման նոր մեխանիզմներին վերաբերող և այլ հարցեր:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։