482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Յացենյուկը վստահ է, որ Ուկրաինան ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր կստորագրի հաջորդ շաբաթ
10:39
13 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից նշանակված վարչապետ Արսենի Յացենյուկը վստահ է, որ ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրումը կիրականացվի հաջորդ շաբաթ։

«Վստահ եմ, որ հաջորդ շաբաթ Ուկրաինան կստորագրի ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը և հստակ քայլ կկատարի Ուկրաինան Եվրամիության մաս դարձնելու ուղղությամբ»,– ասել է Յացենյուկը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

2013 թվականի նոյեմբերին Ուկրաինայի կառավարությունը որոշել էր հրաժարվել ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից, ինչը զանգվածային ցույցերի և անկարգությունների պատճառ էր դարձել։ Փետրվարին քաղաքական բարեփոխումների համաձայնագիր ստորագրվեց նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության ներկայացուցիչների միջև, սակայն այն դեռ չի կատարվել։ 

Ռադան փոխեց երկրի սահմանադրությունը և հայտարարեց Յանուկովիչին պաշտոնանկ անելու մասին։ Յանուկովիչը լքեց Կիևը և հայտարարեց, որ այդ քայլի պատճառը եղել է հաշվեհարդարի սպառնալիքը, և որ ինքն է Ուկրաինայի նախագահը։ Ռադայի նշանակած վարչապետ Յացենյուկը չորեքշաբթի Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և պետքարտուղար Ջոն Քերիի, ինչպես նաև ամերիկյան ղեկավարության այլ անդամների հետ։

2013 թվականի նոյեմբերին Ուկրաինայի նախարարների կաբինետը դադարեցրել է ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը` բացատրելով դա իր հիմնական գործընկերներ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ ապրանքաշրջանառության շոշափելի նվազմամբ, տնտեսական բարդ իրավիճակով և այն ծախսերով, որոնք Կիևը կարող է ունենալ պայմանագրի ստորագրումից։ Ուկրաինայի իշխանությունները ցանկանում էին քննարկել ասոցացման համաձայնագրերը ԵՄ–ի և ՌԴ–ի հետ եռակողմ ձևաչափով։ Ռուսաստանը կողմ էր Կիևի գաղափարին, իսկ ԵՄ–ն հրաժարվել էր բանակցություններից։

Իսկ համաձայնագրի ստորագրումը դադարեցնելուց հետո Ուկրաինայում փետրվարի 22–ին պետական հեղաշրջման հատկանիշներով իշխանափոխություն իրականացվեց։ Գերագույն ռադան պաշտոնանկ արեց Վիկտոր Յանուկովիչին, փոխեց Սահմանադրությունը, նախագահի պարտավորությունների կատարումը դրեց ազատ արձակված Տիմոշենկոյի համախոհ Ալեքսանդր Տուրչինովի վրա և ընտրություններ նշանակեց մայիսի 25–ին։ Մոսկվան կարծում է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշումների լեգիտիմությունը կասկածներ է հարուցում։0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: