487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Սնոուդենը մեղադրել է ԱՄՆ սենատորին
19:45
12 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կեղծավորության համար մեղադրել է ամերիկացի սենատոր Դայեն Ֆայնստայնին, քանի որ վերջինը հայտարարել է, թե ԱՄՆ ԿՀՎ–ն իբր լրտեսել է  սենատորներին, հաղորդում է NBC News գործակալությունը։

Սնոուդենը գործակալությանն ուղղված հայտարարության մեջ նշել է Ֆայնստայնի կեղծավորության մասին սենատորների նկատմամբ ԿՀՎ–ի ենթադրյալ լրտեսության մասին նրա ելույթի կապակցությամբ` մասնավորապես ընդգծելով, որ նման բողոքների դեպքում թույլատրվում է նաև իշխանությունների կողմից սովորական քաղաքացիների նկատմամբ լրտեսություն իրականացնել։

Սենատի հետախուզության հարցերով կոմտեի նախագահ Ֆայնստայնն իր հերթին ավելի վաղ մեղադրել է ԱՄՆ ԿՀՎ–ին կոմիտեի գործունեության մեջ ապօրինի միջամտելու համար, կոմիտեն հատուկ ծառայությունների նկատմամբ ԱՄՆ կոնգրեսի վերահսկողությունն է ապահովում։ Ըստ Ֆայնստայնի հայտարարության` ԿՀՎ–ն 2014 թ.–ի հունվարին անօրինական կերպով տեղեկատվություն է փնտրել Սենատի համակարգչային փակ ցանցում Հսկիչ կոմիտեի նկատմամբ սեփական հետաքննության շրջանակներում։ ԱՄՆ ԿՀՎ–ի տնօրեն Ջոն Բրենանը հերքել է ցանց անօրինական կերպով ներխուժելու մեղադրանքներն ու Ֆայնստայնի հայտարարություններն այն մասին, որ հատուկ ծառայությունը փորձում է թույլ չտալ կասկածյալների հարցաքննության ժամանակ ԿՀՎ–ի աշխատակիցների չարաշահումների մասին զեկույցի հրապարակումը։

Վերահսկիչ մարմնի և հատուկ ծառայության միջև բախումը ծագել է չարաշահումների մասին հետաքննությունից հետո, որը թույլատրել էր ԿՀՎ–ի նախկին տնօրեն Լեոն Պանետան 2009 թ.–ին։ ԿՀՎ–ի նոր ղեկավարությունը վիճարկել է զեկույցի եզրահանգումները, որը գաղտնի է պահվում։ ԿՀՎ–ն հետաքննություն է սկսել Սենատի այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր ուսումնասիրել են հատուկ ծառայությունների փաստաթղթերը։

ԱՄՆ–ում հատուկ ծառայությունների դերի մասին բանավեճերը սկսվել են երկրից Սնոուդենի փախուստից հետո, ով հրապարակել է ԱԱԳ–ի հետախուզական լայնամասշտաբ ծրագրերը։

Մասնավորապես, ԱՄՆ–ի խոշորագույն հատուկ ծառայությունը գրանցել և վերլուծել է էլեկտրոնային փոստի տվյալները, հաղորդագրությունները, բջջային հեռախոսների տվյալներն ու այլ անձնական տեղեկատվություն, տեղեկացրել է Սնոուդենը։ Այժմ Սենատի հետախուզության հարցերով կոմիտեն էլեկտրոնային հետախուզության ծրագրերի մասնակի բարեփոխման օրինագիծ է պատրաստում, որին աջակցում է նախագահ Բարաք Օբաման։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։