478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԲՀԿ–ն և ՀԱԿ–ը քննարկել են ոչ իշխանամետ քաղաքական ուժերի համախմբման հարցը
18:50
11 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» և Հայ ազգային կոնգրես կուսակցությունները երեքշաբթի ԲՀԿ–ի գրասենյակում քննարկել են ոչ իշխանամետ քաղաքական ուժերի համագործակցության հարցերն ու Հայաստանում գոյություն ունեցող խնդիրների լուծման հնարավոր ուղիները։

Հանդիպմանը մասնակցել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը և Ստեփան Մարգարյանը, ՀԱԿ–ի կողմից` ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, պատգամավոր Արամ Մանուկյանն ու ՀԱԿ ներկայացուցիչ Ավետիք Ավագյանը։

«Կողմերը քննարկել են քաղաքական բոլոր ուժերի համախմբման անհրաժեշտությունը... Մենք կարծում ենք, որ հանդիպումն արդյունավետ էր, քանի որ մենք համաձայնության եկանք բազմաթիվ կարևոր հարցերի շուրջ, մեզ համար ակնհայտ է, որ հանդիպումը խորացված համագործակցության սկիզբ կլինի», – հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է Զուրաբյանը։

Նրա խոսքերով` ինքը չի կարող հիմա բացել բոլոր խաղաքարտերը, քանի որ շատ հարցեր պետք է լուծվեն չորս ոչ իշխանամետ խորհրդարանական ուժերի (ԲՀԿ, Ժառանգություն, Դաշնակցություն, ՀԱԿ) ձևաչափով, սակայն վերջնական արդյունքում ժողովուրդը կտեղեկացվի նրանց բոլոր գործողությունների մասին։

Զուրաբյանն ավելացրել է, որ ցանկացած ընդունվող որոշում կհամաձայնեցվի բոլոր 4 ուժերի կողմից, իսկ երկկողմ կապերն ունեն միայն օժանդակ գործառույթներ և աջակցում են գործընթացի առաջխաղացմանը։

Նա նաև չբացառեց Ծառուկյանի և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի հանդիպման հնարավորությունը։ «Չնայած նման հարց չի քննարկվել, սակայն ես ասում եմ, որ որևէ խնդիր այստեղ չեմ տեսնում», – ասել է Զուրաբյանը։

Ինչ վերաբերում է կառավարության նկատմամբ անվստահության քվե նախաձեռնելուն, ապա, Զուրաբյանի խոսքերով, բոլոր չորս քաղաքական ուժերը այս հարցի նկատմամբ ընդհանուր մոտեցում ունեն։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ԲՀԿ–ն անհրաժեշտ է համարում Հայաստանում ամբողջական իշխանափոխությունը, այդ թվում` նախագահի։  Պատասխանելով այն հարցին, թե, արդյո՞ք, այդ ամենի հետ համաձայն է ԲՀԿ–ն, Զուրաբյանն առաջարկել է իմանալ ԲՀԿ–ի դիրքորոշումը կուսակցության ներկայացուցիչներից։

ՀՀ ԱԺ ոչ կոալիցիոն ուժերը` ԲՀԿ–ն, Ժառանգությունը, Դաշնակցությունը, ՀԱԿ–ը, արդեն բազմիցս հայտարարել էն կառավարության նկատմամբ անվստահության քվե ներկայացնելու մտադրության մասին։ Այժմ նրանց միջև այս հարցի շուրջ քննարկումներ են ընթանում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: